Նավթի գների` մինչև 50 դոլար իջեցումից ՌԴ բյուջեն կզրկվի 2,1 տրլն ռուբլուց
2015-ին նավթի միջին գինը մինչև 50 դոլար պահպանվելու դեպքում ՌԴ բյուջեի` միայն նավթային ոլորտից ստացվող եկամուտները հնարավոր է` կրճատվեն մոտ 2,1 տրլն ռուբլով, ինչը կազմում է դաշնային բյուջեով նախատեսված եկամուտների 21%-ը:
Այս տվյալներն է բերել ՌԴ ֆինանսների նախարարության հարկային և մաքսային քաղաքականության վարչության պետ Իլյա Տրունինը:
Տրունինի խոսքով` մյուս կողմից, ռուսական ժամանակակից հարկային համակարգի առանձնահատկությունը, ինչի խստությունից մշտապես բողոքում են նավթային ընկերությունները, էապես կմեղմի «սև ոսկու» գների նվազման արդյունքում ոլորտում սկիզբ առած բացասական հետևանքները:
«Ուստիև հարկային մանևրումը նավթի գների իջեցման պայմաններում չի հանգեցնում նավթարդյունահանման ոլորտում կարճաժամկետ հատվածում համակարգային ռիսկերի առաջացման, իսկ ոլորտը միևնույն ժամանակ ապահովվում է ֆինանսական բավարար ռեսուրսներով` նավթարդյունահանումը ընթացիկ մակարդակում պահպանելու համար»,-ասել է Տրունինը: