Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Ասիական զարգացման բանկ հանրայնացնում է իր բոլոր գործողություները
16/02/2015 15:10
Կիսվել

Ասիական զարգացման բանկ հանրայնացնում է իր բոլոր գործողություները

Ասիական զարգացման բանկը բաց հասանելիություն է ապահովել Ասիային և Խաղաղօվկյանոսյան տարածաշրջանին վերաբերվող իր բոլոր տնտեսական և զարգացման հետազոտությունների համար: Այս սկզբունքի համաձայն առցանց հարթակում հասանելի են դառնում գիտական հետազոտությունները, որը նպաստում է դրանց ավելի լայն տարածմանն ու կիրառմանը:     

ԱԶԲ-ի նախաձեռնությունը ենթադրում է ազատ մուտք ապահովող նոր կայքի ստեղծում և մեկնարկում, որին նպաստում է ԱԶԲ-ի հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութերի օգտագործման ավելի լիբերալ քաղաքականությունը: Բաց հասանելիության դեպքում ԱԶԲ-ի հրապարակումներին ծանոթանալու, դրանք օգտագործելու, ներբեռնելու և տարածելու համար այլևս հարկավոր չէ վճարել կամ հատուկ թույլտվություն ստանալ:  

«ԱԶԲ-ն հանդիսանում է զարգացման ոլորտում գիտական մտքի և փորձի ձևավորման առաջատարը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Կենտրոնական Ասիայում բնակվող մագիստրատուրայի ուսանողից մինչև Խաղաղօվկյանոսյան որևէ երկրի կառավարության ներկայացուցիչը պետք է հնարավորություն ունենան մուտք գործել և օգտագործել մեր կուտակած գիտելիքն ու փորձառությունը: Բաց հասանելիությունը վերացնում է բոլոր արգելքներն ու ազատ մուտք ապահովում դեպի մեր հետազոտությունները», – ասում է ԱԶԲ Գիտելիքների կառավարման և կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Բինդու Ն. Լոհանին: 

ԱԶԲ-ի ավելի քան 2000 հրապարակումներ պարունակող բաց հասանելիության այս կայքը մեկնարկել է փետրվարի 12-ին: Նախատեսվում է, որ կայքը կպարունակի 1966թ-ին ԱԶԲ-ի հիմնադրումից ի վեր հրապարակված բոլոր հետազոտությունները՝ ավելի քան 5000 նյութ: 

Գիտական հետազոտությունները սովորաբար հրատարակվում են վճարովի գիտական ամսագրերում, ինչը հաճախ ենթադրում է վճարովի բաժանորդագրություն: Բացի այդ, հրապարակումների օգտագործման և տարածման պայմանները շատ խիստ են: Բաց հասանելիության սկզբունքը հիմնված է այն գաղափարի վրա, որ հանրային աղբյուրներից ֆինանսավորում ստացող հետազոտությունները պետք է հնարավորինս լայնորեն տարածվեն՝ այդպիսով գիտական հիմք ծառայելու նորարար գաղափարների համար:   

«Կենտրոնական Ասիայում բնակվող մագիստրատուրայի որևէ ուսանողի մոտ զարգացմանը նպաստող մի հրաշալի գաղափար կարող է ծագել: Մենք պետք է ապահովենք անհրաժեշտ տեղեկատվության և հետազոտության անսահմանափակ հասանելիությունը, որպեսզի նման ուսանողը կարողանա կյանքի կոչել իր գաղափարը», – հայտնում է պրն. Լոհանին:

Միանալով բազմակողմանի գործունեություն ծավալող այլ զարգացման բանկերին, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Միջամերիկյան զարգացման բանկը՝ ԱԶԲ-ն նույնպես հանդիսանում է միջազգային ֆինանսական հաստատություններից առաջիններից մեկը, որը որդեգրում է իր հետազոտությունների բաց հասանելիության քաղաքականությունը: 

Նոր կայքը համապատասխանում է աշխարհի ավելի քան 3000 առցանց պահոցներում կիրառվող չափանիշներին: Այդ չափանիշները նպաստում են կառույցների և համալսարանների պահոցների միջև տեղեկատվության փոխանակմանը: Դրա շնորհիվ ԱԶԲ-ի հետազոտությունները կարող են համակարգվել և գտնվել ակադեմիական առցանց փնտրման համակագերով, ինչպիսին է, օրինակ, Google Scholar-ը:  

ԱԶԲ-ի առցանց բաց հասանելիությամբ պահոց կարող եք մուտք գործել այս հղումով՝ https://openaccess.adb.org

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9