ՕՊԵԿ. նավթի մեծ պահանջարկը կկայունացնի «սև ոսկու» գները
Նավթի համաշխարհային պահանջարկը պետք է նպաստի «սև ոսկու» գների կայունացմանը` մեկ բարելի դիմաց 55–60 դոլարի միջակայքում: Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել է ՕՊԵԿ-ի ներկայացուցիչը, ով ցանկություն է հայտնել անհայտ մնալ:
«Նավթի նկատմամբ գլոբալ պահանջարկն աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր: Դեկտեմբերին, հունվարին և հատկապես` փետրվարին ցուցանիշները էապես գերազանցեցին կանխատեսումները»,- հայտարարել է անանուն աղբյուրը:
Կանխատեսումները, համաձայն որոնց` ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացումը և շուկայում Պարսից ծոցի երկրների մասնաբաժնի պահպանումը 20-30 դոլարով պետք է նվազեցներ նավթի միջազգային գները, սակայն դա տեղի չունեցավ նավթամթերքի նկատմամբ բարձր պահանջարկի հետևանքով:
Նավթարդյունաբերման ծավալների աճը բացատրվում է երկու պատճառով: Առաջինը` նավթի նկատմամբ գլոբալ պահանջարկի աճն է, երկրորդը` տեղական մակարդակում ազգային պահուստների պահանջների ավելացումը: ՕՊԵԿ-ի ներկայացուցչի խոսքով` նավթի ընթացիկ գները առաջիկա երկու ամսում կպահպանվեն նույն մակարդակում: