Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
15/04/2015 12:30
Կիսվել

Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ԵԶԲ գործունեությունը Հայաստանում եւ համոզմունք հայտնել, որ պարոն Պանկինի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի Հայաստանում այդ կառույցի գործունեությանը: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահն առանձնակիորեն կարեւորել է Եվրասիական զարգացման բանկի դերակատարությունը երկրում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման եւ ենթակառուցվածքների ֆինանսավորման ծրագրերում, որոնք էապես նպաստում են տնտեսական ակտիվությանը: Մասնավորապես ընդգծվել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրում  Եվրասիական զարգացման բանկի մասնակցությունը: Նշվել է, որ ծրագրի իրագործումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացման աճին, այլեւ տարածաշրջանային ավելի խոր ինտեգրմանը:

Միաժամանկ, կենտրոնական բանկի ղեկավարը իր խոսքում ակնկալիք է հայտնել, որ Եվրասիական զարգացման բանկն առաջիկայում ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի Հայաստանի ֆինանսական համակարգի այլ հատվածների՝ մասնավորապես կապիտալի շուկայի նկատմամբ՝ իր մասնակցությամբ նպաստելով  ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Պարոն Պանկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ ԵԶԲ-ն երկար տարիներ արդյունավետորեն գործակցում է ՀՀ բանկային համակարգի հետ, և պատրաստակամություն հայտնել ապագայում նույնպես նպաստել ինչպես արդեն գործող ծրագրերի ընդլայնմանը, այնպես էլ զարգացման  նոր ծրագրերին՝ մասնավորապես ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ բնագավառներում: 

Հյուրերի խնդրանքով պարոն Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և դրանց ներքո փոխգործակցության հնարավոր ուղղությունները:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88