
Telenor-ի շահույթն աճել է 9%-ով և կազմել 655 մլն դոլար
Նորվեգական հեռահաղորդակցական առաջատար Telenor ընկերության շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 9%-ով և կազմել 655 մլն դոլար: Միևնույն ժամանակ ընկերության հասույթն աճել է 19.3%-ով և կազմել 3.943 մլրդ դոլար:
Ընկերության գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Բասկասը նշել է, որ տարին խոստումնալից սկիզբ ունի, և արդյունքներն անչափ գոհացուցիչ են: Հիշեցնենք, որ Telenor-ը Արմենտել ՓԲԸ սեփականատեր հանդիսացող Vimpelcom LTD-ի հիմնական բաժնետերերից է: