Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 01/06/2015
Հունիսի 01-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52305164 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 297 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 277 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 444 015 997 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4700 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ: