
Դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է 22.7%-ով
Վրաստանի ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի մայիս ամսին դեպի Վրաստան իրականացված դրամական փոխանցումների ծավալն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել է 22.7%:
Փոխանցումների 92%-ը բաժին է ընկնում 12 երկրի, որտեղից մայիսի ընթացքում փոխանցվել է 1 մլն դոլարից ավել գումար: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է՝ 37.6 մլն դոլար ( -13.2 մլն ), երկրորդ՝ Հունաստան՝ 15.3 մլն դոլար ( +1.3 մլն ), երրորդ՝ Իտալիա՝ 9.6 մլն դոլար ( +0.8 մլն ), չորրորդ՝ ԱՄՆ՝ 8.5 մլն ( +4 մլն ):