Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 06/07/2015
Հուլիսի 06-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52047162 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 340 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 230 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 110 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 445 472 430 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.1059 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: