![Հունաստանը դուրս չի գա եվրոգոտուց](https://b24.am/pub/uploads/2015/07/pic_ca9ae78d63471c5d825d4cbf4cd321e3_951926761.jpg)
Հունաստանը դուրս չի գա եվրոգոտուց
Եվրոգոտու անդամ երկրների համաժողովի ընթացքում որոշում է կայացվել Հունաստանը պահել եվրոգոտու շրջանակներում: Դրա փոխարեն Հունաստանը պետք է համաձայնի կատարել պարտատերերի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Կողմերը պայմանավորվել են Հունաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության հարցում ևս, ինչի դիմաց Հունաստանի կառավարությունը երկրում պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի: Խոսքը մասնավորապես վերաբերում է կենսաթոշակային և հարկային բարեփոխումներին:
Նախնական տեղեկատվության համաձայն առաջիկա երեք տարում Աթենքին կհատկացվի 90 մլրդ եվրո, որից 74 մլրդը կհատկացվի Եվրոպական կայունացման մեխանիզմի շրջանակներում: