Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 20/07/2015
Հուլիսի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26181162 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 218 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 192 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 26 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 724 890 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.8562 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.8900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: