Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում մասնակցել է ջրարբիացման համակարգի բացման արարողությանը
15/09/2015 16:46
Կիսվել

Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում մասնակցել է ջրարբիացման համակարգի բացման արարողությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում մասնակցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:

Ներկայումս Գուսանագյուղ համայնքի արետավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 995 հեկտար, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` 863 գլուխ: Ծրագրով համայնքում իրականացվել են ջրարբիացման աշխատանքներ և տրամադրվել գյուղտեխնիկա: Ծրագրի ավարտից հետո համայնքի 995 հա ջրարբիացված արոտները կարող են տարեկան ապահովել հավելյալ շուրջ 410 տ կաթի ստացում, իսկ ձեռք բերված գյուղտեխնիկան թույլ կտա 40%-ով (շուրջ 600 տ) բարձրացնել մսուրային շրջանի համար համայնքում կուտակվող անասնակերի ապահովվածությունը:

«Գուսանագյուղը հանրապետությունում 91-րդ, իսկ մարզում 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»ծրագիրը, որի հիմնական նպատակն է անասնապահության զարգացումը լեռնային այն համայնքներում, որտեղ այն ապրուստի հիմնական միջոցն է: Այս ծրագրով վերջին հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք բավականաչափ խնդիրներ լուծել, լեռնային 1 մլն. 50 հազար հեկտար արոտավայրերից արդեն ջրարբիացվել է մոտ 200 հազար հեկտարը, և մինչև 2019 թվականը այս ցուցանիշը պետք է հասցնել մինչև 400 հազար հեկտարի», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ փետրվար ամսից սկսել է գործել CARMAC երկրորդ ծրագիրը, որն ամբողջապես ներառելու է գյուղատնտեսության, հատկապես անասնապահության ոլորտի բոլոր արժեշղթաները: Երկրորդ ծրագրի նպատակն է անասնագլխաքանակի ավելացումից և մթերատվության բարձրացումից բացի լուծել նաև ապրանքի շուկայահանման, որակի կարգավորման, փոքր արտադրամասերի ստեղծման խնդիրներ, ինչը կնպաստի վերամշակման ճյուղի զարգացմանը:

Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս ծրագրի արդյունքում վերջին տարիներին անասնապահության ոլորտում հաջողվել է գրանցել շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, միայն ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է  3,6, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը` 7,2 տոկոսով:

Անդրադառնալով կաթի մթերման գներին, նախարարը նշել է, որ այս տարի պարենային կարևորագույն ապրանքների գների իջեցումն ունի համաշխարհային միտում, սակայն հանրապետությունում կաթի գինն արդեն սկսել է բարձրանալ և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում այն կկարգավորվի:

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին իր խոսքում նշեց, որ տպավորված է նշված թվերով, և հույս ունի, որ դրանք կնպաստեն համայնքի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:   Ընդգծելով, որ գուղատնտեսությունն ու գյուղը Հայաստանի  տնտեսության սիրտն են, ՀԲ պաշտոնյան հավելել է, որ իրենց լավագույն ծրագրերը հենց գյուղական համայնքներում իրականացվածներն են:

Ընդհանուր առմամբ այս համայնքում  ծրագրի շրջանակում 150 մլն դրամի ներդրում է կատարվել, որի կեսն ուղղվել է ջրարբիացման համակարգերի կառուցմանը, իսկ մնացած միջոցներով գյուղտեխնիկա  է ձեռք բերվել, այդ թվում` 2 միավոր անիվավոր տրակտոր և 5 միավոր այլ տեխնիկա:

CARMAC ծրագրի հիմնական նպատակը  գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն է:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45