
88.5 մլն դոլար՝ դպրոցների շենքերի սեյսմակայությունը բարձրացնելու համար
Կառավարության հավանությանն է արժանացել նաև ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր – արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` 88.5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը, հզորացնել սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունները, բարելավել սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունները և համակարգերը: