Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ․ Ֆիլհարմոնիկն ամփոփել է 2015թ.-ի համերգաշրջանը
27/11/2015 12:02
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Ֆիլհարմոնիկն ամփոփել է 2015թ.-ի համերգաշրջանը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը վեց տարվա բովանդակ և հագեցած պատմություն ունի: Այս գործակցության շնորհիվ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է բազմաթիվ նախագծեր ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ՝ արտերկրում: Միայն վերջին երկու տարվա ընթացքում նվագախումբը հինգ շրջագայությամբ եղել է Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Լիբանանում:

«Այսօրվա աշխարհը լի է անտարբերությամբ և դաժանությամբ: Մեղմ և դրական մթնոլորտ, հաճելի տրամադրություն ստեղծելու գործում անչափ կարևոր է արվեստի դերը: Երաժիշտը, արվեստագետը չպետք է ծանրաբեռնված լինեն տարբեր հոգսերով՝ իրենց առաքելությունը լիարժեք իրականացնելու համար: Դասական երաժշտությունը, որը ներկայացնում է այս նվագախումբը, պետք է կատարողների սրտից հասնի յուրաքանչյուր ունկնդրի հոգուն: Նրանցից յուրաքանչյուրը պետք է դառնա հասարակությանը մարդկային լավ որակներ փոխանցող, բարձր արժեք թելադրող և կրթող դեսպան: Արդեն վեց տարի մենք աջակցում ենք այս նվագախմբին՝ նրանց դիտարկելով որպես այդ առաքելությունն իրականացնող պատվիրակների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընթացիկ տարվա գարնանը նվագախումբը հյուրընկալվել է Ֆինլանդիայի Տամպերե, Դանիայի Կոպենհագեն և Օլբորգ քաղաքներում, ապա՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Իսկ Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և Մեխիկոյի ամենահեղինակավոր համերգասրահներում ներկայացել է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգաշարով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և քննադատների բարձր գնահատանքին: Ուշագրավ իրադարձությունների շարքում է նաև հանրահայտ «Բեյթեդին» արվեստների փառատոնում նվագախմբի ելույթը:

Մինչև տարեվերջ՝ նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում (2 համերգ): Ծրագրում ներառված են Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիոն», Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 1 և թիվ 6 սիմֆոնիաները: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին (Գերմանիա): Հյուրախաղային այս ծրագիրը նոյեմբերի 26-ին կներկայացվի նաև Երևանում: Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ):

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր շրջագայությունները կայացել են ՀՀ Կառավարության, Մշակույթի նախարարության և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Ի տարբերություն ժամանցային և մեդիա-ինդուստրիայի միջոցով լսարանին հասանելի էստրադային երաժշտության՝ դասական երաժշտությունը պահանջում է լուրջ աջակցություն: Մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ներդրում կատարած ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ վեց տարի շարունակ ստանձնել է նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն այդ ընթացքում նվիրաբերել է 1 645 000 000 դրամ՝ ֆիլհարմոնիկի գործունեությունն առավել արդյունավետ և անխոչընդոտ դարձնելու համար: Ընկերության դերը մեծ է նաև նվագախմբի համերգների վերաբերյալ երաժշտասեր հանրությանն իրազեկման գործում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02