ԱՄՀ-ն ճանաչել է Ուկրաինայի 3 մլրդ դոլար ռուսական պարտքի սուվերեն բնույթը
ԱՄՀ տնօրենների խորհուրդը Ուկրաինայի 3 մլրդ դոլար ռուսական պարտքը ճանաչել է որպես սուվերեն, այլ ոչ առևտրային։ Այս որոշումը ուժի մեջ է մտել այսօր գիշեր, երբ ավարտվել է տնօրենների քվեարկության գործընթացը։
Այսպիսով 3 մլրդ պարտքի կարգավիճակի հարցում ԱՄՀ-ն կանգնել է Ռուսաստանի կողքին։ Հիշեցնենք, որ Ուկրաինան պնդում էր, որ պարտքը առևտրային բնույթ ունի։
Պարտքի սուվերեն բնույթը Ռուսաստանին հնարավորություն է տալիս փուսափել Ուկրաինական պարտքերի վերակազմավորման գործընթացից և դատի տալ Ուկրաինային: