Ջորջ Սորոս․ աշխարհը նոր ֆինանսական ճգնաժամի եզրին է
Ամերիկյան հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը Շրի Լանկայում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ միջազգային շուկաներում նկատվում են ճգնաժամային երևույթներ։ Նա ներդրողներին խորհուրդ է տվել զգույշ գործել։
Սորոսը կարծում է, որ ճգնաժամը կապված է Չինաստանի կողմից տնտեսական աճի նոր մոդելի փնտրտուքի և յուանի փոխարժեքի անկման հետ։ Հայտնի ֆինանսիստը նշել է նաև, որ այս իրավիճակը նրան հիշեցնում է 2008թ․-ը, երբ աշխարհը հայտնվեց տնտեսական ճգնաժամի ճիրաններում։
Հիշեցնենք, որ 2016թ․-ի առաջին շաբաթը անչափ լարված ստացվեց միջազգային բորսայական հարթակների համար, ինչը հիմնականում կապված է յուանի փոխարժեքի անկման հետ։