Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հարկային օրենսգրքով ակնկալվում է հարկահավաքության ցուցանիշը բարձրացնել ՀՆԱ-ի 2.5%-ով
18/02/2016 20:32
Կիսվել

Հարկային օրենսգրքով ակնկալվում է հարկահավաքության ցուցանիշը բարձրացնել ՀՆԱ-ի 2.5%-ով

Հարկային օրենսգրքի նախագիծը, որը 700 էջի է հասնում, հանրային քննարկումների փուլում է` Հարկային խորհրդի շրջանակներում: Փետրվարի 18-ին «Բարենպաստ գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը: «Կառավարությունը հանձն է առել մինչ մարտի ավարտը նախագիծը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Իմ ընկալմամբ` կարևոր օրենք է ու երեք ընթերցում է պահա նջելու: Նախատեսվում է այն ընդունել 2017-ին ու գործարկել 2018 թվականից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տերեսա Սանչեսը:

Խոսելով Հարկային օրենսգրքի անհրաժեշտության մասին` պաշտոնյան նկատեց, որ Հարկային օրենսգրքի մշակումն ու գործարկումը հավուր պատշաճի իրականացնելու պարագայում այն կարող է օգնել էապես ավելացնել հարկահավաքման ցուցանիշը Հայաստանում` միջնաժամկետ հեռանկարում այն բարձրացնելով ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով: «Հարկային օրենսգրքով փորձ է արվելու ավելացնել հավաքագրվող եկամուտները, ապահովել բյուջեի կայուն վիճակ ու երկրին հնարավորություն ընձեռել ենթակառուցվածքներում կատարել ներդրումներ: Հարկային օրենսգրքով հարկահավաքման կիզակետը տեղափոխվել է արտադրությունից ու եկամուտներից դեպի սպառման ոլորտ` նպատակ ունենալով խթանել ձեռնարկատիրական գործունեությունն ու երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճը»,-հայտնեց Սանչեսը:

Նրա դիտարկմամբ` Հարկային օրենսգրքի ներդրումն ուղղված է լինելու արդարության ու արդարացիության մակարդակի ամրապնդմանը, բոլորի համար տեսանելի ու թափանցիկ կանոններ ստեղծելուն, առավել խոցելիների համար պաշտպանության մեխանիզմներ մշակելուն: «Հարկային կարգապահությունը դյուրացնելու համար պետք է համակարգը պարզ ու կանխատեսելի դարձնել: Նպատակներից է Ավելացված արժեքի հարկի ավելացումը, որի հարկման բազան շատ նեղ է: Նպատակ է դրված լայնացնել բազան` դրանում ներգրավելով գործունեության մի քանի ոլորտներ, որոնք դրանից ազատված են` գյուղատնտեսո ւթյունը, առողջապահությունը, կրթությունը: Շահութահարկը դարձնել ավելի պարզ, լայն բազայով, միջազգային չափանիշներին համահունչ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց եկամտահարկին, նպատակ է դրված ավելացնել բազան ու ներառել եկամտի` նրկայումս չընդգրկված տեսակները, օրինակ կապիտալի գործառնություններից ստացված եկամուտը ևս հարկել»,-ասաց Սանչեսը:

ԱՄՀ պաշտոնյայի խոսքով` կավելացվեն ծխախոտի, դիզելային վառելիքի, ալկոհոլի ակցիզային հարկերի դրույքաչափերը: Նա նաև անդրադարձավ փաստին, որ Հարկային օրենսգրքով հարկային վարչարարության բարելավման ծավալուն միջոցառումներ կիրականացվեն:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45