
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Անդրադարձ է կատարվել առանձին հարկատեսակներում փոփոխությունների առաջարկներին և տնտեսության տարբեր ճյուղերի վրա դրանց հնարավոր ազդեցությանը: Շահագրգիռ գերատեսչությունները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները և ուսումնասիրությունների արդյունքները: