Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ազգային Ժողով․ ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
30/05/2016 20:07
Կիսվել

Ազգային Ժողով․ ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 30-ին քննարկվել է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, հարկային եւ մաքսային քաղաքականության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները:

Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը կազմել են շուրջ 3 մլրդ 785 մլն դրամ. նախարարությունն արձանագրել է 99.8 տոկոս կատարողական: Ըստ զեկուցողի` նախարարությունն իրականացրել է 26 բյուջետային ծրագիր, որի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմամբ, բյուջեի ծախսային ծրագրերի իրականացման տեսակետից որոշակի առանձնահատկություն ունի այն առումով, որ նախարարության կողմից իրականացված 19 ծրագրերից 12-ն իրականացվել են արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար նախատեսված միջոցներից: Գերատեսչության բյուջեն հաշվետու տարում եղել է 22.2 մլրդ դրամ, որից ծախսվել է 10.7 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 48.4 տոկոս:

Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 11.5 մլրդ դրամ, արձանագրվել է 96.97 տոկոս կատարողական: Նախարարությունը 2015 թ.-ին իրականացրել է 19 ծրագիր, որի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իրականացրել է 22 ծրագիր` գերատեսչության ծախսերի կատարողականը կազմել է շուրջ 54.7 մլրդ դրամ կամ 126.6 տոկոս:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2015թ-ին հատկացվել է 750 մլն դրամ, օգտագործվել է նախատեսված գումարի շուրջ 96 տոկոսը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բյուջեն էլ հաշվետու տարում կազմել է 302 մլն դրամ, արձանագրվել է 97.4 տոկոս կատարողական, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համար նախատեսված միջոցներից օգտագործվել է 4 մլրդ դրամ:

Իրականացված ծրագրերին զեկույցով անդրադարձել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, ինչպես նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արթուր Վարդանյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57