
Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-5-ը մասնակցելու է Կիևում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Դրամավարկային քաղաքականությունը ժամանակակից տնտեսական ու ֆինանսական աշխարհում», «Միգրացիա, տեղահանված անձինք՝ տնտեսական հետևանքները», «Հիմնական ապրանքների գներ՝ շարժիչ ուժեր և միտումներ» թեմաները:
Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ, ինչպես նաև ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: