
9 բանկ համալրել է կանոնադրական կապիտալը ընդհանուր 74.0 մլրդ դրամի չափով
2015 թվականին մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 9.6%-ով կամ շուրջ 44.9 մլրդ դրամով և տարեվերջին կազմել 514.0 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորվել է կանոնադրական կապիտալի ավելացմամբ: Տարվա ընթացքում 9 բանկ համալրել է կանոնադրական կապիտալը ընդհանուր 74.0 մլրդ դրամի չափով, որից միայն 68.4 մլրդ դրամը համալրվել է արտաքին աղբյուրների հաշվին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ տարվա ընթացքում ոչ ռեզիդենտ մասնակիցների փայամասնակցության տեսակարար կշիռը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ավելացել է 1.2 տոկոսային կետով ևտարեվերջին կազմել է 67.7%:
Հաշվետու տարում պահպանվել են ընդհանուր կապիտալի նկատմամբ ընդհանուր ակտիվների առաջանցիկ աճի տեմպերը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.1 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 13.9%:
10:30 25/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 447.00 | 454.00 |
AMD / EUR | 480.00 | 484.00 |
AMD / RUR | 7.44 | 7.75 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
14:15 02/022021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով