Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մանաթի հերթական ճգնաժամը՝ Ադրբեջանում դոլարային իրարանցում է
30/06/2016 13:05
Կիսվել

Մանաթի հերթական ճգնաժամը՝ Ադրբեջանում դոլարային իրարանցում է

Վերջին օրերին ադրբեջանական մանաթի սրընթաց էժանացման գործընթաց սկսվելու հետ Ադրբեջանում հերթական դոլարային իրարանցում է սկսվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական բանկերի մեծ մասը դադարեցրել, մյուսներն էլ սահմանափակել են դոլարի վաճառքը: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա ընթացքում` փետրվարին եւ դեկտեմբերին ադրբեջանական մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու հետ: Արժեզրկման երկրորդ ալիքից հետո Ադրբեջանում, փաստորեն, գործում էր դոլարի երկու փոխարժեք, մեկը` ըստ Կենտրոնական բանկի (1,55 մանաթ), մյուսը` ըստ փոխանակաման կետերի (1,72 մանաթ): Ադրբեջանի ԿԲ- ն մեծ ճիգեր էր գործադրել ստեղծված իրավիճակը շտկելու համար. փակել էր փոխանակման կետերը, արտարժույթի գնման սահմանափակումներ մտցրել: Սկսվել էին արտարժույթի վերավաճառողների ձերբակալություններ եւ այլն: Սակայն վերջին մի քանի շաբաթներին, չնայած նավթի գների աճին, մանաթը դոլարի նկատմամբ պլանաչափորեն էժանացել է:

Իրավիճակը արմատապես փոխվել է հունիսի 23-ին, երբ մեկ դոլարի գինը հասավ 1,59 մանաթի: Ադրբեջանի բանկերի մեծ մասը հրաժարվեց 500 դոլարից ավելի վաճառել մեկ հոգուն, ինչը խոսում է ամերիկյան արտարաժույթի հերթական դեֆիցիտի մասին: Եթե նախկինում Ադրբեջանի ԿԲ-ն աճուրդի էր հանում 200 մլն դոլար, ապա վերջին օրերին այն նվազել է մինչեւ 20 մլն դոլարի:

Report.az կայքը հայտնում է, որ համաշխարհային շուկայում դոլարի ամրապնդումն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտարժույթի շուկայի վրա: Մի շարք առեւտրային բանկեր մեկ մարդու հաշվարկով 2 հազար դոլարից ավելի գումար չեն փոխանակում:

Ադրբեջանում մեծացել է նաեւ կանխիկ դոլարի նկատմամբ բանկերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պահանջարկը: Դոլարի ամրապնդման արդյունքում ծագած արտարժույթի դեֆիցիտի պատճառով առեւտրային բանկերն ի վիճակի չեն բավարարել ընկերությունների աճող պահանջարկը:

Ներկայում Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1,5363 մանաթ: Որոշ տվյալներով` Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մոտ 2,3 անգամ կէժանանա։

«Ադրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, եւ դա անխուսափելի է: Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել, եւ այդ գործընթացը պետք է շարունակվի, տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուկայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու վրա փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի, եւ մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ

Ադրբեջանի տնտեսական վիճակի հետ կապված՝ «Ազադլըգ» թերթում հրապարակած հոդվածում տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը գրել է, որ  Ադրբեջանի պետական բյուջեում լարվածությունն արագորեն մեծանում է: Մարտի համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին` 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն` Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են

Փորձագետը եզրակացրել է, որ նման ընթացքով 17-18 մլն մանաթ մակարդակի հաստատված Ադրբեջանի պետբյուջեում հնարավոր կլինի հավաքել առավելագույնը 13 մլրդ մանաթ:

«Առանց այն էլ 2016 թվականի պետբյուջեում կրճատված ծախսերն ավելի կնվազեն: Որպես բյուջե լրացուցիչ դրամական միջոց ներգրավելու հեշտ ճանապարհ կարող է մանաթի հերթական արժեզրկման որոշում ընդունվել», -ասել է տնտեսագետը՝ հավելելով, թե ինչը նշանակում է, որ շուտով մեկ մանաթը կարժենա նվազագույնը 2 ԱՄՆ դոլար:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում ասվում է, որ Հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է, ինչը կապված է «ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ինտերվենցիա կատարելու հետ»: Այսինքն` մանաթի փոխարժեքը պահելու վրա վերջին մեկ տարում Ադրբեջանը 12 մլրդ դոլար է ծախսել:

Զեկույցում նշվում է, որ Նավթի հիմնադրամի բաժինն այդ ինտերվենցիայում կազմել է պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը` բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Նավթի պետական հիմնադրամի պահուստներն անսահման չեն, եւ դոլարի հերթական դեֆիցիտը կարող է կապված լինել արտարժույթի ինտերվենցիաների կրճատման եւ մանաթի փոխարժեքի թուլացման հետ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98