Ֆինանսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 83.28-1.26 WTI - 79.29-1.18
COMEX:  GOLD - 2417.20-0.99 SILVER - 31.64-0.94
COMEX:  PLATINUM - 1043.00-3.92
LME:  ALUMINIUM - 2630.00+0.69 COPPER - 10889.00+2.07
LME:  NICKEL - 21615.00+2.54 TIN - 34468.00+0.63
LME:  LEAD - 2340.50+2.50 ZINC - 3114.00+2.74
FOREX:  USD/JPY - 156.51+0.52 EUR/GBP - 1.0854-0.24
FOREX:  EUR/USD - 1.0854-0.24 GBP/USD - 1.2705+0.02
STOCKS RUS:  RTSI - 1204.10-0.64
STOCKS US: DOW JONES - 39806.77-0.49 NASDAQ - 16794.87+0.65
STOCKS US: S&P 500 - 5308.13+0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38946.93-0.31 TOPIX - 2759.72-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19220.62-2.12 SSEC - 3157.97-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8424.20+0.05 CAC40 - 8195.97+0.35
STOCKS EUR:  DAX - 18768.96+0.35
21/05/2024  CBA:  USD - 388.24+0.27 GBP - 493.69+0.85
21/05/2024  CBA:  EURO - 421.90+0.14
21/05/2024  CBA:  GOLD - 30210.68+241.79 SILVER - 396.87+26.66
Կենտրոնական բանկ. «Չինական յուանով ներդրումների հեռանկարները» թեմայով կենտրոնական բանկերի համաժողով Դիլիջանում
08/07/2016 18:10
Կիսվել

Կենտրոնական բանկ. «Չինական յուանով ներդրումների հեռանկարները» թեմայով կենտրոնական բանկերի համաժողով Դիլիջանում

2015 թ. նոյեմբերի 30-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) խորհրդի նիստին որոշվեց չինական յուանը 2016 թ. հոկտեմբերի 1-ից ներառել Փոխառության Հատուկ Իրավունքի (ՓՀԻ) արժութային զամբյուղի մեջ: Միջազգային առևտրում չինական յուանի դերի շարունակական աճը, Չինաստանի Ազգային Բանկի կողմից օտարերկրյա ներդրողների համար յուանի շուկա մուտք գործելու սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև ԱՄՀ կողմից ՓՀԻ զամբյուղի մեջ չինական յուանի ներառումը շարժառիթ են հանդիսացել աշխարհի մի շարք երկրների կենտրոնական բանկերի կողմից չինական յուանով ներդրումների հնարավորություններն ուսումնասիրելու և այդ շուկա մուտք գործելու համար:

ՀՀ Կենտրոնական բանկը չինական յուանով ներդրումների հնարավորությունները, առկա ռիսկերն ու խնդիրներն ուսումնասիրելու նպատակով հուլիսի 7-8 ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել է կենտրոնական բանկերի համաժողով` «Չինական յուանով ներդրումների հեռանկարները» թեմայով:

Համաժողովը կազմակերպվել է Միջազգային հաշվարկների բանկի (BIS) աջակցությամբ, որի ընթացքում իրենց փորձն են ներկայացրել Amundi Asset Management, BIS, Clearstream քլիրինգային կազմակերպության, HSBC, Bank of China և People’s Bank of China առաջատար մասնագետները:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Ալբանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Լեհաստանի, Բելոռուսի, Չեխիայի, Չինաստանի, Լեբանանի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Ինդոնեզիայի կենտրոնական բանկերի, ԱՄՀ ու Եվրոպական Վերակառուցման և Զարգացման  Բանկի ներկայացուցիչները:

Համաժողովին քննարկվել են Չինաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկայի կառուցվածքին ու առանձնահատկություններին, բարձր վարկանիշով ֆինանսական գործիքներում ներդրումների հնարավորություններին և դրանցում ներդրումների իրականացման հետ կապված խնդիրներին ու ռիսկերին առնչվող հարցեր:

21/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.24
+0.27
Եվրո (EUR)
421.90
+0.14
Ռուբլի (RUR)
4.29
+0.00
Լարի (GEL)
142.60
+1.64
30210.68
+241.79
Արծաթ
396.87
+26.66