Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը կրճատվել է 50%-ով
08/08/2016 19:00
Կիսվել

Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը կրճատվել է 50%-ով

2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանում հիփոթեքային հիմնադրամի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 1,1 մլն մանաթ, ինչը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 50 տոկոսով ցածր է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին:

Թերթը հայտնում է, որ դրա հետ միասին, ինչպես ընթացիկ տարվա մայիսին, հիփոթեքային հիմնադրամի գործընկեր բանկերը հունիսին եւս հիփոթեքային վարկեր չեն տրամադրել բնակչությանը:

Ադրբեջանի հիփոթեքային հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերին եւ սկսել է վարկեր տրամադրել 2006 թվականի մարտից:

Ադրբեջանում սոցիալական հիփոթեքային ծրագիրը սկսվել է 2007 թվականից եւ գործել է 6 ամիս: 2009 թվականի հունիսի 1-ից հիփոթեքային վարկավորումը վերականգնվել է կոմերցիոն հիմունքներով գործելու պայմանով:

Կոմերցիոն պայմաններով հիպոթեքային վարկերը մանաթով տրվում է միայն Ադրբեջանի քաղաքացիներին` 3-ից 25 տարի ժամկետով: Վարկի առավելագույն ծավալը չի գերազանցում 50 հազար մանաթը: Այն չի կարող տրվել 8 տոկոսից բարձր տարեկան տոկոսադրույքով:

Պետական բյուջեից ֆինանսվորվում է միայն սոցիալական հիփոթեքային ծրագիրը: Նրա առավելագույն չափը կազմում է 50 հազար մանաթ, տարեկան տոկոսադրույքը` 4 տոկոսից ոչ բարձր: 2015 թվականին հիփոթեքային հիմնադրամի գործընկեր բանկերը 97,2 մլն մանաթի չափով հիփոթեքային վարկեր են հատկացրել:

Marja.az լրատվական կայքը հայտնել է, որ վերջին մեկ տարում դոլարի փոխարժեքն Ադրբեջանում 100 տոկոսից ավելի աճել է` հասնելով մեկ դոլարի դիմաց 1,65 մանաթի:

Ադրբեջանի բանկային հատվածը լուրջ խնդիրների առաջ է: Անցյալ տարվա ընթացքում մանաթի աննախադեպ արժեզրկման, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank,Dekabank, Kredobank, Parabank, Zaminbank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: «Թուրան»-ը հաղորդել է, որ Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25