Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ՊԵԿ. 2016թ. հունվար-օգոստոսին խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտներն աճել են 7%-ով
29/09/2016 16:10
Կիսվել

ՊԵԿ. 2016թ. հունվար-օգոստոսին խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտներն աճել են 7%-ով

ՊԵԿ-ը համաշխարհային տնտեսական գործոնների բացասական հետևանքները չեզոքացրել է ստվերային շրջանառության վերհանմամբ։

Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները մոտ 7%-ով գերազանցել են 2015թ. 8 ամիսների ցուցանիշը: Չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններին՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցել է գրեթե 293 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածում արձանագրված մոտ 275 մլրդ դրամի: Եվ սա այն պայմաններում, երբ երկրի խոշորագույն հարկ վճարողներից առաջին 4-ի հարկային եկամուտները նվազել են ավելի քան 15 մլրդ դրամով. մասնավորապես, «Զանգեզուրի ՊՄԿ»՝ 11.4 մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»՝ 2.4 մլրդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»՝ 0.9 մլրդ դրամ, «Ղ-Տելեկոմ»՝ 0.6 մլրդ դրամ: Ընդ որում, սեպտեմբեր ամսվա կանխատեսումներով այդ թիվը կավելանա՝ կազմելով գրեթե 22 մլրդ դրամ: «Ընդհանուր առմամբ, 3-րդ եռամսյակի տվյալներով ավեն քան 200 կազմակերպություն հարկային եկամուտների նվազում կունենա, իսկ դրանց վճարած հարկային եկամուտների ընդհանուր պակասը նախորդ տարվա նկատմամբ կկազմի ավելի քան 47 մլրդ դրամ»,-նշում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Ըստ նրա՝ մտահոգիչ է մի քանի խոշոր ոլորտների՝ կապի, էներգետիկայի մետաղական հանքարդյունահանման, բանկային գործունեության հարկային եկամուտների նվազումը: Եթե 2015թ.-ին խոշոր հարկ վճարողների ՀՏ-ում հաշվառված 520 կազմակերպությունների հարկային եկամուտների մոտ 56%-ն այս ոլորտներում գործող 46 կազմակերպություններն են ապահովել, ապա այս տարվա 9 ամսվա տվյալներով դրանց փաստացի հարկային եկամուտները կնվազեն գրեթե 17 մլրդ դրամով: Վերջինների տեսակարար կշիռն ընդհանուր հարկային  եկամուտներում կկազմի մոտ 49%: «Նման պատկերը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով՝ թանկարժեք մետաղների համաշխարհային գների շարունակական անկմամբ, կապի ոլորտում մատուցված ծառայությունների նվազմամբ, էներգետիկայի ոլորտում սակագների և իրացման ծավալների, ինչպես նաև բանկային համակարգում շահութաբերության նվազմամբ»,-նկատում է Ռ. Մաշադյանը: Այնուամենայնիվ, բացասական ազդեցությունները հնարավոր է եղել չեզոքացնել ստվերային շրջանառությունների բացահայտման ուղղությամբ վարչարարական արդյունավետ գործիքների կիրառման, հարկ վճարողների հետ ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, բացատրական և իրազեկման աշխատանքների ծավալների ավելացման ու հարկ վճարողների ինքնահայտարարագրման գիտակցության բարձրացման շնորհիվ:

«2016թ. հունվար-օգոստոս ամիսներին ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից ճշգրտված հաշվարկների արդյունքում լրացուցիչ հայտարարագրվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 144 ստուգմամբ առաջադրվել է 6 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն»,-շեշտում է Ռ. Մաշադյանը: Նա վստահեցնում է, որ ԽՀՎ ՀՏ-ը գործնական քայլերով կոտրել է տարիներով ձևավորված այն կարծրատիպը, թե տեսչությունում հաշվառված խոշոր ընկերությունների զգալի մասը, կապված լինելով հասարակության մեջ մեծ ազդեցություն և դիրք ունեցող անձանց հետ, կարող է խուսափել պատասխանատվությունից և հնչեցնում է հանրահայտ կազմակերպությունների անուններ. «9 ամիսների տվյալներով հարկային եկամուտների աճ կունենան «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ ՍՊԸ-ն՝ 5.3 մլրդ դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն՝ 4.2 մլրդ դրամ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 1.6 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 0.7 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 0.5 մլրդ դրամ»: Տնտեսվարողներին հորդորելով գիտակցաբար մոտենալ մեր երկրի եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությանը և այդ գործում իրենց դերակատարմանը՝ տեսչության պետն ընդգծում է, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու հարկային իրավախախտումների բացահայտման հարցում. «Հարկային օրենսդրության պահանջների կատարումը պարտադիր է բոլոր հարկ վճարողների համար անխտիր՝ անկախ նրանց մեծությունից և սեփականատերի հասարակական դիրքից»:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84