Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Կարեն Կարապետյան. պետք է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել
13/10/2016 16:11
Կիսվել

Կարեն Կարապետյան. պետք է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատելու պատրաստակամության համար և մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել. «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,-նշել է վարչապետը: Հանձնարարվել է նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ և կապեր բոլոր դպրոցների հետ: Ցավոք սրտի, այս պահին այդ հնարավորությունները էֆեկտիվ չենք օգտագործում: Կառավարության ծրագրի մեջ հստակ ձևակերպել ենք, որ բոլոր համայնքների դպրոցներն այդ հնարավորությունն ունենան. որտեղ ուսուցիչների պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու», – ասել է վարչապետը:

Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները՝ վարչապետը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:

Սպորտի ոլորտի հետ կապված հանձնարարվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներն ըստ այդ միջոցառումների վերաբաշխելու վերաբերյալ առաջարկություններ: «Կարծում եմ, որ հասկանալի է՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը մեր առօրյա կյանքում անընդհատ պետք է զգանք, որ ամեն օր այդ ուղղությամբ քայլ ենք կատարել: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր կներկայացնենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճ», – նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65