Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Արտակ Շաբոյան. հայկական արտադրանքը հավասար մրցակցային պայմաններով պետք է ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում»
25/10/2016 14:24
Կիսվել

Արտակ Շաբոյան. հայկական արտադրանքը հավասար մրցակցային պայմաններով պետք է ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում»

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հանդիպում է ունեցել մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևի հետ:

Տեղեկացնենք, որ սա ռուսական խոշոր ընկերության ներկայացուցչի երկրորդ այցն է մեր երկիր: Առաջին անգամ Ա. Գրիգորևը Հայաստան էր ժամանել մի քանի ամիս առաջ՝ ՀՀ ՏՄՊՊՀ հրավերով՝ հայ արտադրողների արտադրանքին ծանոթանալու և տեղական մատակարարների հետ պայմանագրեր կնքելու նպատակով: Ա. Գրիգորևը ՀՀ Մրցակցային մարմնի նախագահին տեղեկացրեց, որ այսօր արդեն  հայ արտադրողների հետ բանակցությունների արդյունքները առավել քան տեսանելի են և հավաստիացրեց, որ դրական հիմքի վրա դրված համագործակցությունը շարունակական է լինելու: «Մեր նպատակը այն է, որ հայկական արտադրանքը ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում, այսօր իսկապես արտադրական և արտահանման մեծ պոտենցիալ ունենք, մեր շատ ապրանքներ կարող են մրցունակ լինել, մնում է միայն ձեզ հետ միասին վստահելի և երկարաժամկետ համագործակցության խնդիրը կարգավորել, ինչի հիմքը ուրախ եմ, որ արդեն իսկ դրվել է»,-իր խոսքում նշել է Ա. Շաբոյանը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տարի է, ինչ ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկվում է և արդեն իսկ որոշակի իրավական հիմքի վրա է դրվել հայ գործարարների՝ մրցակցային հավասար պայմաններով գործունեության ապահովումը՝ ԵԱՏՄ անդամ երկրներում:

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23