Ֆինանսական

USD BUY - 394.00-2.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 89.51-1.17 WTI - 84.79-1.26
COMEX:  GOLD - 2398.10-0.28 SILVER - 28.23-2.39
COMEX:  PLATINUM - 964.00-1.88
LME:  ALUMINIUM - 2555.00+0.00 COPPER - 9576.00+0.00
LME:  NICKEL - 17846.00+0.00 TIN - 32230.00+0.00
LME:  LEAD - 2185.00+0.00 ZINC - 2774.50+0.00
FOREX:  USD/JPY - 154.62+0.20 EUR/GBP - 1.0629+0.17
FOREX:  EUR/USD - 1.0629+0.17 GBP/USD - 1.2432+0.06
STOCKS RUS:  RTSI - 1155.46-0.98
STOCKS US: DOW JONES - 37798.97+0.17 NASDAQ - 15865.25-0.12
STOCKS US: S&P 500 - 5051.41-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 37961.80-1.32 TOPIX - 2663.15-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 16251.84+0.02 SSEC - 3071.38+2.14
STOCKS EUR:  FTSE100 - 7820.36-1.82 CAC40 - 7932.61-1.40
STOCKS EUR:  DAX - 17766.23-1.44
17/04/2024  CBA:  USD - 395.10-0.14 GBP - 492.14+0.22
17/04/2024  CBA:  EURO - 420.39+0.41
17/04/2024  CBA:  GOLD - 30094.74+306.38 SILVER - 358.92-2.47
Եվրոպական ներդրումային բանկը կիրականացնի ՓՄՁ ոլորտի ֆինանսավորում Հայաստանում
18/11/2016 16:57
Կիսվել

Եվրոպական ներդրումային բանկը կիրականացնի ՓՄՁ ոլորտի ֆինանսավորում Հայաստանում

Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 50 մլն եվրո վարկ հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:

Վարկը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Վարկը հիմնականում ուղղված կլինի գյուղմշակման և զբոսաշրջության ոլորտներին, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուրին, որը պատասխանատու է Հայաստանում եվրոպական ներդրումայի բանկի վարկավորման համար, նշեց. «Եվրոպական Ներդրումային Բանկի միջոցները, որոնք տրամադրվում են մեր հուսալի գործընկեր ՀՀ կենտրոնական բանկին, կբարելավեն հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների` տեղական արժույթով և բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն նաև կնպաստի հայկական տնտեսության դիվերսիֆիկացմանը, մասնավոր հատվածի զարգացմանը և դրականորեն կազդի երկրում աշխատատեղերի ստեղծման վրա»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «Վստահ եմ, որ այս վարկն իր արդյունավետությամբ կամրապնդի նախորդ վարկի հաջողությունը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարձրացման գործում»:

Այս վարկով Եվրոպական Ներդրումային Բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում են իրենց հաջող համագործակցությունը հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրի շրջանակներում: Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված նախորդ 50 մլն եվրո վարկը, որը տրամադրվել է 2014 թվականին, ամբողջությամբ տեղաբաշխվել և մինչև այսօր այս միջոցներով ֆինանսավորվել են ավելի քան 100 նախագծեր, մասնավորապես տուրիզմի և ագրո-սննդի ոլորտներում: Տրամադրված վարկի շրջանակներում մասնակից ֆինանսական միջնորդները, ինչպես նաև մանր և միջին ձեռնարկությունները նաև հնարավորություն են ունեցել օգտվել Արևելյան Գործընկերության Տեխնիկական Աջակցության Թրասթ Ֆոնդի (EPTAFT) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունից:

Եվրոպական Ներդրումային Բանկը (Եվրոմիության բանկ) Հայաստանում ֆինանսավորում է նախագծեր Եվրոմիության խորհրդի և Եվրոխորհրդարանի՝ Արևելյան Հարևանության երկրների համար մանդատի շրջանակներում: 2014-2020 թթ. մանդատը թույլ է տալիս Եվրոպական Ներդրումային Բանկին տրամադրել 4,8 միլիարդ եվրո ֆինանսավորում Եվրոմիության երաշխիքով՝ նպատակ ունենալով օժանդակել այն նախագծերին, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում և՛ Եվրոմիության, և՛ իր Արևելյան Հարևանների համար մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտներում:

17/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.10
-0.14
Եվրո (EUR)
420.39
+0.41
Ռուբլի (RUR)
4.19
-0.01
Լարի (GEL)
147.91
-0.21
30094.74
+306.38
Արծաթ
358.92
-2.47