Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ
06/12/2016 21:21
Կիսվել

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 100 մլն դոլարի երկրորդ վարկային տրանշի տրամադրումը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի հրապարակած մամուլի հաղորդագրությունը:

ԿԶԵՀ-ի կողմից միջոցների տրամադրման նպատակն էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը:

Նախատեսվում է, որ 100 մլն դոլարի փոխանցումը կկատարվի 2017 թվականին:

Հայաստանը ստացել էր 40 մլն դոլարի վարկ` «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև 150 մլն դոլար` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության չորրորդ փուլի համար։

2015 թվականի նոյեմբերի 4-ին համաձայնագիր ստորագրվեց Հայաստանին 300 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ, համաձայն որի Հայաստանը բյուջեի աջակցման համար ամենամյա տրանշով 2015-2017 թվականներին կստանա 100 մլն դոլար։ԵԶԲ-ն ստեղծվել է 2006 թվականին, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այս պահին բանկի մասնակից-պետություններից բացի հիմնադիրներ են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ ԿԶԵՀ 8.513 մլրդ դոլարով հիմնադրվել էր 2009 թվականին, նույն վեց երկրների կառավարությունների կողմից։

 

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88