Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Արման Ալոյան. hիպոթեկային շուկան կդառնա առավել թափանցիկ ու կանխատեսելի
08/12/2016 12:20
Կիսվել

Արման Ալոյան. hիպոթեկային շուկան կդառնա առավել թափանցիկ ու կանխատեսելի

Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթով սահմանվում են մի շարք կանոններ, որոնք ուղղված են hիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունն ամրապնդելուն: Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է օրենսդրական փաթեթի մանրամասները:

-Պարոն Ալոյան, կառավարության նիստում Կենտրոնական բանկի կողմից ներկայացվեց բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթ: Նշվում էր, որ դրա նպատակն է պաշտպանել հիպոթեքային վարկառուների շահերը: Կխնդրեմ ներկայացնել, թե  ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված նոր օրինագծով:

-Այսօր օրենքը սահմանում է բնակարանային հիփոթեքի մասին ընդհանուր դրույթներ: Առաջարկվող օրենսդրական փաթեթն անդրադառնում է հենց բնակարանային հիպոթեքի առանձնահատկություններին, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան օգտվել առավել թափանցիկ ու պաշտպանված բնակարանային հիփոթեքային վարկերից: Առաջինը, որ այս նախագծով կարգավորվում է, սպառողի տեղեկացված լինելու իրավունքն է: Օրենքի նախագիծը սահմանում է, որ կրեդիտավորողները` բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք հիպոթեկային վարկեր են առաջարկում, հաճախորդին տրամադրեն տեղեկատվական ամփոփագիր կոչվող փաստաթուղթ: Ընդ որում, այդ փաստաթուղթը տրամադրվելու է անվճար: Դրանից  բացի այն տեղադրվելու է կրեդիտավորողի կայքում: Այսինքն` այդ փաստաթուղթը պետք է հասանելի  լինի հաճախորդին:

-Ամփոփագիր փաստաթուղթն ի՞նչ տեղեկատվություն է պարունակելու:

-Այդ ամփոփագիրն իր մեջ ընդգրկուն ինֆորմացիա է պարունակում, այն է՝ վարկի արդյունավետ տոկոսադրույքը, այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս, վարկը ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները, վարկի մարման կանոնները, որոնք են վարկը պատշաճ չմարելու հետևանքները և այլն: Հետևաբար` սպառողը, լինելով առավել տեղեկացված, հնարավորություն կունենա վարկատուի հետ բանակցել իր համար նախընտրելի պայմաններով, ժամկետով և տոկոսադրույքով վարկի ձեռքբերման հարցի շուրջ:

Մի կարևոր դրույթի մասին, որը վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի կնքմանը. նախագծով կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկ ստացող քաղաքացու համար օրենքով սահմանվել է 7 աշխատանքային օր մտածելու համար: Կրեդիտավորողն, իհարկե, կարող է ավելի երկար մտածելու ժամանակ տրամադրել: Այդ առաջարկը 7 աշխատանքային օրվա ընթացքում կրեդիտառուի համար ուժի մեջ է մնում: Մտածելու ժամանակը կրեդիտառուի հնարավորությունն ու իրավունքն է գնահատելու, արդյոք առաջարկն իր համար ընդունելի է, թե ոչ: Եթե ընդունելի է, ապա մինչև այդ ժամկետի ավարտը ցանկացած պահի կարող է կնքել պայմանագիրը: Կարևորն այն է, որ եթե քաղաքացին հրաժարվի պայմանագիրը կնքելուց, ապա իր համար բացասական հետևանքներ չեն առաջանում:

Նախագծով սահմանվելու են նաև բնակարանային հիփոթեքի պայմանագրի նվազագույն պայմանները: Մասնավորապես՝տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, կրեդիտի մարման ժամանակացույցը, կրեդիտառուի կողմից վարկը պատշաճ ու ժամանակին չմարելու  հետևանքները: Պայմանագիրն արտացոլելու է նաև կրեդիտավորողի ու սպառողի միջև հաղորդակցման, կարգը:

Ի դեպ, նախագիծը ապահովում է, որ կրեդիտավորողը տեղեկացված լինի նաև պայմանագրի կնքումից հետո՝ դրա գործողության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուին պարբերաբար տրամադրել անվճար քաղվածք, որտեղ արտացոլվում է, թե որքան է կրեդիտի մնացորդը, երբ պետք է հաջորդ վճարումը լինի և այլն: Կարևոր է, որ կրեդիտառուն ինքն է որոշում թե ինչպես ու ինչ եղանակով է ցանկանում ստանալ այս տեղեկատվությունը:

-Օրենքի նախագիծը նաև որոշակի կարգավորումներ է առաջ քաշում կապված վարկի վաղաժամկետ մարման և անշարժ գույքի գնահատման հետ: Ի՞նչ կարգավորումների մասին է խոսքը:

-Այո, հաջորդ կարևոր հարցը վերաբերում է վարկի վաղաժամկետ մարման գործընթացին: Որպես ընդհանուր կանոն նախատեսվում է, որ քաղաքացին միշտ կարող է վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարել: Կրեդիտավորողը չի կարող կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար կրեդիտառուից գանձել որևէ փոխհատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել: Բացառություն է միայն, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին 3 տարիների ընթացքում և եթե մեկ տարվա ընթացքում կրեդիտի վաղաժամկետ մարվող գումարի չափը գերազանցում է այն գումարը, որը կստացվի կրեդիտի սկզբնական գումարը կրեդիտի սկզբնական տարիների վրա բաժանելու արդյունքում:

Անշարժ գույքի գնահատողների մասով՝ նախագիծը հստակ սահմանում է մի քանի կանոն, որոնցով պետք է առաջնորդվեն կրեդիտավորողներն անշարժ գույքի գնահատողների հետ համագործակցելիս: Նախ` կրեդիտավորողն իր համար ընդունելի գնահատողների ցանկում պետք է ներառի առնվազն 4 գնահատողի: Հաջորդ պայմանն այն է, որ այդ գնահատողները ներառված լինեն ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում:  Դրանից բացի, այդ 4 գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ և չպետք է փոխկապակցված լինեն կրեդիտավորողի կամ նրա ղեկավարների հետ:

-Դուք խոսեցիք վարկ վերցնող քաղաքացիներին պատշաճ տեղեկացնելու մասին, փորձը ի՞նչ է ցույց տալիս, մինչ այժմ այդ ամենը պատշաճ կարգով չէ՞ր իրականացվում բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից:

-Կարող եմ ասել, որ առաջին անգամ  օրենքի մակարդակով սահմանվելու է, թե բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում կրեդիտավորողը սպառողին ինչ ծավալի տեղեկատվություն ու ինչ եղանակով պետք է տրամադրի:

Նոր օրենքի նախագծով սահմանվում են միասնական ու ստանդարտ կանոններ որոնք թույլ կտան սպառողին հասկանալ իր ակնկալիքը, իսկ կրեդիտավորողին հասկանալ, թե ինչ ու ինչպես պետք է անել սպառողի համար պատշաճ տեղեկացումը ապահովելու համար:

Սպառողի տեղեկացված լինելու հանգամանքը բնակարանային հիփոթեքի շուկան կդարձնի առավել թափանցիկ ու կբարձրացնի սպառողների վստահությունը:

-Եթե բանկը կամ վարկատու կազմակերպությունը, չի կատարում այս գործընթացները, ի՞նչ լծակներ կան օրենսդրությամբ նախատեսված:

-Նախագիծը նախատեսում է պատասխանատվության մի քանի մեխանիզմներ: Նախ Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական համակարգի կարգավորող ու վերահսկող, ունի կարգավորիչ ազդեցության գործիքներ, ապահովելու համար օրենքի պահանջների կատարումը, այդ թվում, պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառում է կրեդիտավորողների նկատմամբ, եթե նրանք կխախտեն օրենքի պահանջները: Բացի դրանից, նախագիծը սահմանում է կրեդիտառուի առաջ կրեդիտավորողի պատասխանատվության մեխանիզմ, երբ կրեդիտառուն, ով կարծում է, թե կրեդիտավորողը խախտել է իր որևէ իրավունք, կարող է դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ:

Ընդ որում, կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է բռնագանձվել երեք հարյուր հազար դրամ:

-Այս օրենսդրական փաթեթը ե՞րբ կմտնի ուժի մեջ:

-Ինչպես գիտեք Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել սույն թվականի դեկտեմբերի 1-ին և պետք է ներկայացվի Ազգային ժողով: Խորհրդարանի կողմից ընդունվելուց ու հրապարակվելուց հետո ուժի մեջ կմտնի մեկ տարի անց, որպես անցումային փուլ, որպեսզի կրեդիտավորողներն իրենց ընթացակարգերն ու վարքագիծը համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:           

Աննա Գզիրյան

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58