Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
CaseKey թիմը Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կմասնակցի 5-րդ միջազգային մրցույթին
09/03/2026 15:33
Կիսվել

CaseKey թիմը Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կմասնակցի 5-րդ միջազգային մրցույթին

Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ CaseKey հավաքական թիմը կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին՝ BBICC 2026-ին։

2024 թ․ ի վեր՝ Բանկը ֆինանսավորել է CaseKey թիմերի մասնակցությունը 5 հեղինակավոր միջազգային մրցույթի Բուդապեշտում, Բելգրադում և Մյունստերում։

BBICC-ը աշխարհի ամենահեղինակավոր ուսանողական մրցույթներից մեկն է, որը միավորում է շուրջ 20 առաջատար համալսարանական թիմ ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Մեքսիկայից և մի շարք այլ երկրներից։ 2026 թ․ մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Նոր Զելանդիայում։

Սերբիա մեկնելուց առաջ հայկական թիմին, ավանդույթի համաձայն, հյուրընկալեց ու հաջողություն մաղթեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Հանդիպման ընթացքում միջազգային մրցույթի ամեն մասնակից ստացավ նվեր՝ Mastercard World պրեմիում քարտ, որը կօգնի ճամփորդությունն ավելի հարմարավետ դարձնել։

Հայաստանը ներկայացնող թիմը ձևավորվել է CaseKey Business Case Competition 2025-ի արդյունքներով։
Միջազգային մրցույթին մասնակցող 4 ուսանողները կմրցեն աշխարհի լավագույն թիմերի հետ՝ ցուցադրելով հայկական երիտասարդության վերլուծական ու ռազմավարական մտածողությունը և պրեզենտացիոն հմտությունները։

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի կողքին է արդեն 4-րդ տարին անընդմեջ, և երկու տարի՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։ Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32