Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարդան Արամյան. Բյուջե 2017-ը հնարավորություն կտա 2018թ.-ին թևակոխել վերելքի փուլ
08/12/2016 21:34
Կիսվել

Վարդան Արամյան. Բյուջե 2017-ը հնարավորություն կտա 2018թ.-ին թևակոխել վերելքի փուլ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահ է, որ խորհրդարանի կողմից հաստատված 2017թ. պետական բյուջեն հնարավորություն կտա 2018թ. վերելքի փուլ թևակոխել: Ազգային ժողովում «Գնումների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծին:

«Ես ցանկանում եմ առիթն օգտագործել և  իմ խորին երախտագիտությունը հայտնել պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բյուջեին: Ես վստահեցնում եմ, որ այս ֆինանսական փաստաթուղթը  մեզ հնարավորություն կտա ստեղծել կայունացման վիճակ 2018թ. և թևակոխել վերելքի փուլ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ իր ելույթներում արդեն առիթ ունեցել է շնորհակալություն հայտնելու Ազգային ժողովի պատգամավորներին բազմաբովանդակ քննարկումների  համար:

Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությանբ հաստատել է ՀՀ 2017թ. պետական բյուջեն: Բյուջեի նախագիծն ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08