Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ֆինանսների նախարարություն. Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները
07/04/2017 21:02
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը և  Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ ազգային պահուստների ցուցադրությունը լինելու է շարունակական և հանրային հետաքրքրություն ներկայացնող արժեքները դառնալու են հանրային սեփականություն:

«Նմուշները շատ չեն, բայց կարևոր է, որ լինի մեկնարկը դեպի այդ քաղաքականություն: Բոլոր այս արժեքները 1992 թվականից եղել են գանձարանի պահոցում և դրանք ոչ ոք չի տեսել, իսկ այժմ, երբ սկսում ենք հանրայնացնել` հանրությունը սկսում է հետաքրքրվածություն ցուցաբերել նմուշների նկատմամբ»,- ասելէ փոխնախարարը` հավելելով, որ նմուշները չիրացվող արժեքներ են: 

Ցուցադրության մեջ ընդգրկվել է 4 արծաթե գոտի (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), ռուսական արծաթե գոտի (1877թ.), անդրկովկասյան արծաթե վզնոց (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), ինչպես նաև արծաթե դաշույն: Բոլոր իրերն, ըստ մասնագետների, պատմամշակութային արժեք ունեն:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում է հետագայում ցուցադրել ևս 50 նմուշ:

«Ներկայացված նմուշները միակ արժեքները չեն: Այս ցուցադրությունն ունի փուլային բնույթ և սա առաջին փուլերից մեկն է»,-ասել է Առաքելյանը։

Ըստ պայմանավորվածության՝ ներկայացված նմուշները Հայաստանի պետական թանգարանում կցուցադրվեն ևս 2 ամիս։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37