Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ պետական ծառայություններ մատուցող օպերատոր
23/06/2017 20:56
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ պետական ծառայություններ մատուցող օպերատոր

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը հիշեցրեց, որ ներկայում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ է իրականացնում 6 օպերատորների 51 գրասենյակ՝ հանրապետության բոլոր մարզերում. օպերատորներին վերապահվել է 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասություն: Հարկ է նշել նաև, որ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն՝ վերաիմաստավորվում է նաև պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումները: Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն ընդլայնել պետական իշխանության մարմինների գործառույթներ իրականացնող սպասարկման գրասենյակների քանակն ու աշխարհագրությունը, վերջիններիս կողմից մատուցվող պետական ծառայությունների քանակը, այլ որպես բարեփոխման առանցքային ուղղություն դիտարկվում է նույն ծառայությունների առցանց մատուցման համար հնարավորությունների ստեղծումը: Նախատեսվում է Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ պայմնները և անձի նույնականացման էլեկտրոնային գործիքները օգտագործելով՝ խթանել էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին և բիզնեսին ծառայությունների մատուցումը: Նախարարը ներկայացնելով որոշման նախագիծը ընդգծեց, որ մինչև տարեվերջ որոշ ծառայություններ  քաղաքացիներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, արդարադաատության ոլորտում իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բոլոր գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել առցանց, էլեկտրոնային նույնականացման գործիքների կիրառմամբ՝ առանց պետական մարմնի գրասենյակ այցելելու:

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ https://moj.am/services/service_offices

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25