Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Uber-ը Yandex.Taxi-ի միջոցով մուտք կգործի Հայաստանի տաքսու շուկա
13/07/2017 18:08
Կիսվել

Uber-ը Yandex.Taxi-ի միջոցով մուտք կգործի Հայաստանի տաքսու շուկա

Հայաստանում Yandex.Taxi-ն ծառայություններ կմատուցի համաշխարհային առաջատար Uber-ի հետ միասին

Yandex.Taxi ընկերությունը, որը ղեկավարում է հայազգի գործարար Տիգրան Խուդավերդյանը, համաձայնագիր է կնքել նմանատիպ փոխադրումների ոլորտի համաշխարհային առաջատար Uber ընկերության հետ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում օնլայն ուղևորությունների բիզնեսները միավորելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, բիզնեսի ծավալը գնահատվում է 3.725 միլիարդ դոլար:

Համաձայնագրի պայմաններով Uber-ը և Yandex-ը նոր ընկերության մեջ ներդրում են կատարելու, համապատասխանաբար, 225 ու 100 մլն դոլարի չափով: Նոր բիզնեսի կառավարումը (59.3 տոկոս) ստանձնելու է Yandex-ը, ևս 36.6 տոկոսը՝ Uber-ը, իսկ բաժնեմասի մնացած 4.1 տոկոսը պատկանելու է երկու ընկերությունների աշխատակիցներին: Նոր ընկերությունը կղեկավարի Yandex.Taxi-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Ինչպես պարզաբանել են Yandex-ում, միավորման արդյունքում ծառայությունների օգտատերերի համար ոչինչ չի փոխվի: Ուղևորություն պատվիրելու համար հասանելի կլինեն երկու հավելվածները: Վարորդները միավորված կլինեն միասնական հարթակում: Դա թույլ կտա նրանց մեկ հավելվածում պատվերներ ստանալ ինչպես Yandex.Taxi-ից, այնպես էլ Uber-ից: Ենթադրվում է, որ նման միավորումը կավելացնի հասանելի մեքենաների թիվը, կկրճատի սպասման և դատարկ երթի ժամանակը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41