Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԲ-ն 40 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի Հայաստանին
12/12/2017 19:57
Կիսվել

ԱԶԲ-ն 40 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի Հայաստանին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների բարելավման ծրագրերի իրականացման համար: Ազգային ժողովը քննարկում է  «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ վարկի ստացումը հնարավորություն կընձեռի 2018 թ. ունենալ ֆինանսական կայունության ապահովում, քանի որ այդ միջոցներն արդեն իսկ ներառված են ՀՀ 2018 թ. պետական բյուջեի ծրագրում: «Բյուջետային աջակցության վարկերի երկրորդ կարևոր շեշտադրումն այն է, որ վարկի տրամադրումից առաջ վարկատու կազմակերպությունը կառավարության հետ իրականացնում է բարեփոխումների միջոցառումների ծրագիր, որից հետո վարկային համաձայնագիրը ստորագրվում է և ընթացք է ստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ վարկային համաձայնագրի ստորագրմանը նախորդած բարեփոխումներն ուղղված են եղել հանրային արդյունավետությանը և ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչի արդյունքում ակնկալվում է, որ պետական պարտքի ֆիսկալ ռիսկերի կառավարումը հզորացված կլինի, արժեթղթերի և դրամավարկային շուկայի ենթակառուցվածքներն՝ ավելի խորացված: Եվ, ուրեմն, հնարավոր կլինի ունենալ մասնավոր ներդրողների կողմից ընդլայնված ներդրումային բազա:

Փոխնախարարը հստակեցրեց, որ բյուջետային աջակցության վարկերն ավելի լավ պայմաններ են ունենում, քան մասնավոր վարկերը: «Այս վարկի գումարը 40 միլիոն ԱՄՆ դոլար է: Այն տրամադրվում է 15 տարի ժամկետով, որից երեք տարին արտոնյալ է: Վճարումները իրականացվելու են 24 հավասար մասերով՝ 2024-2032 թթ.»,- պարզաբանեց Հայրապետյանը:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ վարկը ներգրավվելու է 2017 թ. ընթացքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98