Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դավադրությունների տեսություն. վերջիվերջո, ո՞վ է ստեղծել Bitcoin-ը
24/02/2018 16:21
Կիսվել

Դավադրությունների տեսություն. վերջիվերջո, ո՞վ է ստեղծել Bitcoin-ը

Թվային արժույթների ընդհանուր կապիտալիզացիան հասնում է հարյուրավոր միլիարդ դոլարի։ Կրիպտոարժույթների անփոփոխ առաջատար Bitcoin-ի փոխարժեքն այժմ մոտ 11,000 ԱՄՆ դոլար է, իսկ կապիտալիզացիան՝ 190 մլրդ դոլար։

Bitcoin-ի ստեղծման պահից բոլորին հետաքրքրել է մի հարց՝ ո՞վ է ստեղծել առաջին թվային արժույթը։ Արդեն գրեթե 10 տարի է այս հարցը պատասխան չունի։ Ընդունված է համարել, որ բիթքոինը ստեղծել է Սատոշի Նակամոտո անունով ոմն գիտնական, որի անունով էլ անվանվել է բիթքոինի մեկ-հարյուր միլիոներորդ մասը։

Տարիներ շարունակ տարբեր մարդիկ փորձել են գտնել բիթքոինի իրական ստեղծողին, սակայն ապարդյուն։ Bitcoin-ի ստեղծողին փնտրելու գործընթացը համացանցում մի շարք առասպելներ է ստեղծել, որոնց էլ կանրադառնանք։

1. Բիթքոինը ստեղծել է ԱՄՆ ազգային անվանգության գործակալությունը

1996թ.-ին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հրապարակել է How to Make a Mint: the Cryptography of Anonymous Electronic Cash հոդվածը, որը թարգմանաբար նշանակում է՝ Ինչպես ստեղծել գաղտնագրված և գաղտնի էլեկտրոնային վճարային միջոց։ Հոդվածում նկարագրվում էր ապակենտրոնացված մի փորձարարական համակարգ, որը թույլ էր տալիս գաղտնի վճարումներ իրականացնել։

ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապը հերքողները մատնանշում են, որ հոդվածում նկարագրված համակարգն աշխատում է SHA-1 կոդավորման ալգորիթմով, իսկ բիթքոինն աշխատում է 2000-ականներին ստեղծված SHA-256 ալգորիթմով, սակայն համաձայնեք, որ տարօրինակ կլիներ 2009թ.-ին օգտագործել SHA-1-ը, այլ ոչ թե ավելի կատարելագործված SHA-256-ը։ Չպետք է նաև մոռանալ, որ SHA ալիգորիթմները ստեղծվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։

2. Bitcoin-ը ստեղծել է չինացիները

Համացանցում մեծ է նաև այն մարդկանց քանակը, որոնք հակված են կարծելու, որ Bitcoin-ը ստեղծվել է Չինաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Կրիպտոարժույթի ստեղծման հիմնական նպատակն այս դեպքում ԱՄՆ դոլարի հեգեմոնիայի վերացումն է։ Այս տեսության կողմնակիցների կողմից նշվում է նաև, որ Չինաստանը բիթքոինի ապակենտրոնացված ցանցը կարող է օգտագործել նաև որպես SWIFT համակարգի այլընտրանք։

3. Բիթքոինը ստեղծել է արհեստական բանականությունը

2017թ.-ին հայտնի հաքեր Դեն Կամինսկին փորձել է կոտրել բիթքոինի ցանցը։ Ուսումնասիրելով կրիպտոարժույթի ծրագրային կոդը՝ Կամինսկին հայտնաբերել է մի քանի թույլ հանգույց, որոնց ուղղությամբ էլ հաքերային գրոհներ է կազմակերպել, սակայն ամեն անգամ ապարդյուն։

Կամինսկին նշել է, որ մինչ այժմ նման բան չի տեսել, հավելելով, որ կրիպտոարժույթի վրա աշխատում են կամ հանճարներ կամ էլ արհեստական բանականությունը, քանի որ մարդիկ նման կոդ չեն գրում, այն հաշվի է առել բոլոր հնարավոր գրոհները։

Հաքերը կարծիք է հայտնել, որ ինտերնետի ներսում հանարավոր է ստեղծվել է արհեստական բանականություն, որն ինքն իրեն կատարելագործելով հասել է բիթքոին ստեղծելու որոշմանը։ Բիթքոինի ստեղծումը արհեստական բանականության տրամադրության տակ է դնում անչափ մեծ հաշվողական հզորություն։

4. Բիթքոինը ստեղծել է ամերիկյան հանճար Նիկ Սաբոն

Շատերի կարծիքով բիթքոինը հնարավոր է ստեղծած լինի գաղտնագրման և տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի մասնագետ Նիկ Սաբոն։ Մասնագետները համեմատել են Նիկ Սաբոյի գրած տեքստը և Բիթքոինի «ստեղծող» Սատոշի Նակամոտոյի գրած տեքստերը և հանգել այն եզրահանգման, որը այդ տեքստերը նույն մարդն է գրել։

Հայտնի է, որ Սաբոն բլոքչեյնի մասին խոսում էր մինչ բիթքոինի ստեղծումը։ Նիկ Սաբոն է առաջինը խոսել սմարթ պայմանագրերի մասին և նա է ստեղծել ապակենտրոնացված արժույթի առաջին ալգորիթմը։

Նշենք, որ Սաբոն մշտապես հերքում իր և բիթքոինի կապի մասին լուրերը։

5. Բիթքոինը ստեղծել են մի քանի խոշոր կորպորացիաները

Այս տեսության կողմնակիցների տրամաբանությունը շատ պարզ է, նրանք Satoshi Nakamoto անվանումը կապում են Sa – Samsung, Toshi – Toshiba, Naka – Nakamichi, Moto – Motorola անվանումների հետ։

6. Բիթքոինը ստեղծվել է համաշխարհային գաղտնի կառավարության կողմից

Այս տեղության կողմնակիցները Bitcoin-ի ստեղծումը վերադրում են համաշխարհային գաղտնի կառավարությանը, որը ղեկավարում են Ռոտշիլդները և Բիլդերբերգյան ակումբը։ Բիթքոինը ստեղծվել է համաշխարհային նոր կարգերի հատատման նպատակով։ Համաշխարհային գաղտնի կառավարությունը դավադրությունների տեսությունների սիրահարների ամենասիրված թեման է, և զարմանալի կլիներ, եթե բիթքոինի ստեղծումը չկապվեր Ռոտշիլդների, Ռոկֆելերների և այլ հարուստ ընտանիքների հետ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98