ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 10/04/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.88 դրամով և կազմել 481.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.82 դրամով և կազմել 593.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 7.71 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.95 դրամով և կազմել 682.61 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 49.28 դրամով և կազմել 20630.5 դրամ: Արծաթի գինն աճել է 1.47 դրամով և կազմել 253.09 դրամ: Պլատինի գինն աճել է 211.64 դրամով և կազմել 14296.29 դրամ: