Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ռաֆիկ Մաշադյանը համաձայն չէ, որ իրենք թերացել են իրենց գործառույթներում
30/05/2018 17:12
Կիսվել

Ռաֆիկ Մաշադյանը համաձայն չէ, որ իրենք թերացել են իրենց գործառույթներում

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը կարծում է՝ Հայաստանում յուրաքանչյուր գործարք ճիշտ փաստաթղթավորելու դեպքում վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, և կապահովվի հարկային եկամուտների էական աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնյան նշեց, որ իրենց կոմիտեի գերակա նպատակը հենց գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումն է Հայաստանում: Ռաֆիկ Մաշադյանն այս մասին խոսեց՝ ի պատասխան լրագրողների այն հարցադրմանը, թե ՊԵԿ-ն ինչու իր գործառույթը ժամանակին չի կատարել, որ այսօր դա անում է Ազգային անվտանգության ծառայությունը: «Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, հարկային մարմնի գործառույթները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ: Աշխարհում չկա մի երկիր, որում ստվեր գոյություն չունենա»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ բնական է, որ խոշոր հարկ վճարողներն են ստուգումների թիրախում, քանի որ Հայաստանում հարկային եկամուտների 80 տոկոսն ապահովում են հենց այդ տնտեսավարողները:

«Արդյոք մտավախություն չունե՞ն, որ ԱԱԾ գործողություններից հետո խոշոր հարկ վճարող ընկերությունները դադարեցնեն գործունեությունը» հարցին ի պատասխան՝ Ռաֆիկ Մաշադյանն ասաց. «Ես չեմ կարող գնահատական տալ, որ այդ գործընթացի արդյունքում բիզնես կփակվի: Իմ կարծիքով՝ բիզնեսն այնպես պետք է կառուցել, որ այն գոյատևի ու արդյունքներ տա՝ ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Ինչ վերաբերում է ստուգումների արդյունքում հարկային մուտքերի ավելացմանը, ապա ՊԵԿ փոխնախագահը նախ նշեց, որ ստուգումներ իրականացնում է ոչ թե իրենց գերատեսչությունը, այլ ԱԱԾ-ն, որի կողմից խնդիրներ արձանագրելու դեպքում ընկերությունները ստուգման ակտերով օրենքով սահմանված ժամկետով կպարտավորեցվեն վճարման:

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացվում են ստուգումներ: Մայիսի 29-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ տեղեկացրել էր, որ հանդիպել է խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ և հորդորել շտկել թերությունները: Դրանք, մասնավորապես, կապված են այն բանի հետ, որ առևտրային ցանցերը, որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռք բերել ու վաճառել ԱՁ-ներով և 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84