Ժամանակ. ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլորտում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը:
Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գումարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: Մնում է, որ նոր իշխանությունը կարողանա վերադարձնել այդ թալանված միջոցները», – գրում է Ժամանակ օրաթերթը: