Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ-ը որևէ մեկին արտոնություն չի տրամադրել․ Ռաֆիկ Մաշադյան
28/06/2018 16:05
Կիսվել

ՊԵԿ-ը որևէ մեկին արտոնություն չի տրամադրել․ Ռաֆիկ Մաշադյան

Պետեկամուտների կոմիտեն որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել, հարկերի պակաս հաշվարկման պայմանավորվածություն էլ ձեռք չի բերվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը: «ՊԵԿ-ը որևէ մեկին արտոնություն չի տրամադրել: Հարկային արտոնություն տրվում է օրենքով, դա ՊԵԿ գործառույթների մեջ չի մտնում»,-ասաց Ռաֆիկ Մաշադյանը։ Նա հավելեց, որ իրենք չեն իրականացրել վարչարարություն այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում գործել են երկու և ավելի կազմակերպիչների կողմից:

Անդրադառնալով հարցադրմանը, թե արդյոք պաշտոնյան ներկա գտնվե՞լ է 11 սուպերմարկետների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ ինչպես այժմ, այնպես էլ նախկինում պետեկամուտների կոմիտեում ոլորտային բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, քննարկվում են տնտեսավարողների խնդիրները, որոնք բարձրացվում են ոլորտի ներկայացուցիչների կողմից: «Այո, ես այն ժամանակ զբաղեցրել եմ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը և մասնակցել եմ այդ քննարկումներին»,-հավելեց Մաշադյանը:

Ինչ վերաբերում է սուպերմարկետների կողմից հարկերի պակաս հաշվարկման առնչությամբ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում իր հարցաքննությանը, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին տրամադրել իր ունեցած տեղեկատվությունը: «Համաձայն համապատասխան ծանուցագրի՝ եղել եմ Ազգային անվտանգության ծառայությունում և հարցաքննվել եմ: Եթե անհրաժեշտություն եղավ և ԱԱԾ-ի կողմից ստացա ևս մեկ անգամ հարցաքննվելու ծանուցում, համապատասխան գործող օրենսդրության՝ կներկայանամ ու կտամ գործին վերաբերող իմ ունեցած տեղեկատվությունը»,-ասաց պաշտոնյան:

Նա դժվարացավ ասել, թե իր տված տեղեկատվությունը որքանով է գոհացրել իրավապահ մարմիններին, և չցանկացավ հնչեցնել ԱԱԾ-ում տված իր ցուցմունքը, որպեսզի չխախտի նախաքննական գաղտնիքը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98