Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մրցանակ՝ ՎԶԵԲ-ի կողմից
28/06/2018 16:30
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մրցանակ՝ ՎԶԵԲ-ի կողմից

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme)  ճանաչվել  է «Հայաստանում 2017թ.-ին առևտրի  ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017)։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մրցանակը շնորհել է՝ հաշվի առնելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից 2017 թվականի ընթացքում իրականացրած առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:

«Բանկն անընդհատ ավելացնում է ՓՄՁ-ներին տրամադրվող ծառայությունների ծավալը՝ միաժամանակ ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների շրջանակը՝ դրանք դարձնելով ավելի ճկուն, ժամանակակից տենդենցներին համապատասխանող։ Անընդհատ ներդնում ենք տարաբնույթ թվային լուծումներ, ինչը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել ծառայությունների մատուցումը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրող առաջատար բանկերից մեկն է, և ՎԶԵԲ-ի կողմից մեզ շնորհված մրցանակը դրա վառ ապացույցն է։  Բարձր ենք գնահատում մեր և EBRD-ի համագործակցությունը, ինչի արդյունքում մենք էլ ավելի ենք մեծացրել մեր բիզնես գործունեության աշխարհագրությունը»,- նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը ասաց. «Առևտրի ֆինանսավորումը տնտեսական զարգացման և աճի խթանման կարևորագույն մաս է: Մեր գործընկեր բանկերը, տրամադրելով ֆինանսական միջոցներ, խթանում են տեղական ընկերությունների՝ նոր շուկաներ գրավելուն: ՎԶԵԲ-ը հպարտ է, այս ամենի մաս կազմելու համար և այս մրցանակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նկատմամբ մեր հարգանքի և գնահատման արտահայտումն է»:

Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման խթանման համար նախատեսված  ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՎԶԵԲ-ի «Առևտրի խթանման» ծրագիրն իրականացվում է 1999 թվականից: Ծրագրի նպատակն է խթանել արտասահմանյան առևտուրը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրների միջև: Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը տրամադրում է երաշխիքներ միջազգային հաստատողի կարգավիճակ ունեցող բանկերին և կարճաժամկետ վարկեր ընտրված բանկերին և ֆակտորինգային ընկերություններին՝ տեղական արտահանողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին տրամադրելու համար: 2017 թվականի ընթացքում մասնակից բանկերը ՎԶԵԲ-ի աջակցությամբ ֆինանսավորել են 25 երկրներում 1.9 մլրդ եվրո արժողությամբ առևտրային գործարքներ:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84