ՊԵԿ. անհատ ձեռներեցը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց որևէ ձևակերպման: Արդյունքում պարզվել է, որ ԱՁ-ն թաքցրել է շուրջ 116 մլն դրամի իրացման շրջանառություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Ծանուցում. ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: