Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի հարկային մարմնի միջև նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրում
11/02/2019 12:01
Կիսվել

ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի հարկային մարմնի միջև նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրում

Երևանում կայացել է Հարկային տեսուչներ առանց սահմանների աշխատանքային հանդիպում

Փետրվարի 6-8-ը Երևանում կայացել են Հարկային տեսուչներ առանց սահմանների (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax  Audit Unit) ղեկավար՝ Վիտո Ֆուրնարիի հետ: Ծրագիրը Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի և Տնտեսական համագործակցության և Զարգացման կազմակերպության համատեղ իրականացվող գործնական նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Այն հնարավորություն է տալիս փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքները և հմտությունները հարկային մարմնին անմիջապես ստուգումների իրականացման ժամանակ՝ «սովորել իրագործելով (learning by doing)» կարգախոսով: Բացի ակնկալվող ստուգման կարողությունների որակի բարձացումից, նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի նաև հարկային մուտքերի ավելացմանը, հարկ վճարողների վստահության բարձրացմանը և հարկային օրինապահության ամրապնդմանը։ Ի տարբերություն միջազգային տեխնիկական աջակցության այլ ծրագրերի, վերջինս լրացնում է բացը տեսության և պրակտիկայի միջև՝ զբաղեցնելով առաջնային դիրք տեխնիկական աջակցության ոլորտում, մասնավորապես զարգացող երկրների հարկային մարմինների ստուգման կարողությունների զարգացման գործում։

Երկօրյա այցի շրջանակում փորձագետը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանի, Ռուստամ Բադասյանի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցչի այցելությունը նախապատրաստական քայլ է՝ ծրագրի շրջանակում համագործակցություն հաստատելու և այն հետագայում հուշագրի տեսքով ամրագրելու համար: Այդ նպատակով փետրվարի 26-ից 28-ը նախատեսվում է ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետության հարկային մարմին՝ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների ներդրման, ստուգման կարողությունների ընդլայնման և զարգացման, քննչական մարմինների կարողությունների հզորացման ոլորտներում փոխհամագործակցության հաստատման համար: Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց միջև, որի արդունքում նախատեսվում է Մտադրությունների մասին հայտարարության ստորագրումը: Փաստաթուղթը կներկայացվի ՏՀԶԿ քարտուղարություն, ինչն էլ պաշտոնապես կհանդիսանա ծրագրի մեկնարկ:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90