ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 19/02/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 487.50 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.46 դրամով և կազմել 551.07 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.36 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.58 դրամով և կազմել 629.90 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 143.24 դրամով և կազմել 20775.21 դրամ: Արծաթի գինն աճել է 1.44 դրամով և կազմել 247.09 դրամ: Պլատինի գինն աճել է 315.25 դրամով և կազմել 12664.18 դրամ: