OIL:  BRENT - 64.39+2.04% WTI - 59.07+1.44%
COMEX:  GOLD - 1464.50-1.10% SILVER - 16.51-2.48%
COMEX:  PLATINUM - 897.90 -0.20%
LME:  ALUMINIUM - 1741.00-0.40% COPPER - 5900.00+0.25%
LME:  NICKEL - 13480.00+1.97% TIN - 16830.00-0.12%
LME:  LEAD - 1899.00-0.37% ZINC - 2242.00+0.25%
FOREX:  USD/JPY - 108.59-0.08% EUR/GBP - 0.8415-0.28%
FOREX:  EUR/USD - 1.1057-0.45% GBP/USD - 1.3135-0.17%
STOCKS RUS:  MICEX - % RTSI - 1448.34 +1.25%
STOCKS US: DOW JONES - 28015.06+1.22% NASDAQ - 8656.53+1.00%
STOCKS US: S&P 500 - 3145.91 +0.91%
STOCKS JAPAN:  NIKKEI - 23354.40 +0.23% TOPIX - 1713.36 +0.11%
STOCKS CHINA:  HANG SENG - 26498.37 +1.07% SSEC - 2912.01 +0.43%
STOCKS EUR:  FTSE100 - 7239.66+1.43% CAC40 - 5871.91+1.21%
STOCKS EUR:  DAX - 13166.58+0.86%
06/12/2019  CBA:  USD - 478.03 AMD +0.09 GBP - 627.41 AMD -0.22
06/12/2019  CBA:  EURO - 530.47 AMD +0.34
06/12/2019  CBA:  GOLD - 22683.9 AMD +17.33 SILVER - 259.28 AMD -3.94
06/12/2019  CBA:  PLATINUM - 13663.06 AMD -289.38
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
Ռոստելեկոմ. Մրցանակներ՝ STARTUP BOOST WEEKEND Vol4 նախագծի հաղթող ուսանողներին
26-02-2019 16:26 • 1.7K

Ռոստելեկոմ. Մրցանակներ՝ STARTUP BOOST WEEKEND Vol4 նախագծի հաղթող ուսանողներին

Երևանի պետական համալսարանում փետրվարի 22-24 անցկացվեց “Startup Boost Weekend Vol4” միջոցառումը, որը միավորել էր 120 ուսանողների 5 երկրներից։

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը (Stanislav Toshkov), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Փիր Պրիվիխը (Peer Priewich), հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

Ուսանողները ներկայացնում էին 15 ուսումնական կենտրոններ՝ հայաստանյան համալսարանները, ինչպես նաև EM Normandie (Բիզնես դպրոց Ֆրանսիայում), UWC India, SciencesPo (հումանիտար գիտությունների համալսարան Ֆրանսիայում)։

“Startup Boost Weekend Vol4”-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունցան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձեցին իրականացնել դրանք՝  Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով:  Մասնակիցները հնարավորություն ստացան հանդիպելու և աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին:

Երեք օրերի ընթացքում ձևավորվեցին 14 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

- ARD Music – երաժշտություն գեներացնող հարթակ, որն օգնում է երիտասարդ վիդեո բլոգերներին և գեյմերներին գեներացնել իրենց անհատականությունը բնորոշող երաժշտություն։

- Hush – անոնիմ գնումների և առաքման համակարգ խիստ անձնական իրերի համար, որը օգտագործում է սմարթ կոնտրակներ և գոյություն ունեցող համակարգեր։

- Yuu – Vityuu-ն վիրտուալ իրականության հավելված է, որը օգնում է ֆոբիա ունեցող մարդկանց հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները խաղերի և թերապիայի միջոցով։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից «Startup Boost Weekend Vol4»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեցին ՏՀՏ ոլորտին և  իրենց իսկ զարգացմանը նպաստող գրքեր։

Սահմանված էին նաև այլ մրցանակներ՝

BlockTeck Armenia Incubator-ը ընդունեց ինկուբացիոն ծրագրին մասնակցելու Hush թիմին։

ANEL-ի կողմից ընտրվեց PubMe (Բջջային հավելված, որը թույլ է տալիս ստուգել փաբերի ծանրաբեռնվածության աստիճանը, գտնել միջոցառումներ մոտակայքում և անակնկալներ պատրաստել ընկերների համար փաբերում) թիմը մասնակցելու INNOCENS ծրագրի վերջնական փիչինգի մրցույթին, որի արդյունքում թիմը կարող է ստանալ հնարավորություն մեկնել Իսպանիա՝ ERASMUS+ ծրագրի շրջանակներում հաջորդ փուլին մասնակցելու նպատակով։

10Web.io-ի կողմից լավագույն 3 թիմերը ստացավ իրենց ծառայություններից օգտվելու մեկ տարվա բաժանորդագրություն։

Hero House-ը տրամադրեց Hush թիմին մեկ ամիս Hero House-ի գրադարանից օգտվելու հնարավորություն՝ որպես  առցանց մրցույթի հաղթող։

PCAT կողմից լավագույն 3 թիմերին տրամադրվեց անվճար հաշվապահական և հարկային հաշվառման վարման ծառայություն մինչև առաջին գործարքի իրականացնումը։

Մասնակիցներից մի քանիսը ակտիվ մասնակցության համար ստացան գրքեր՝ որպես հատուկ մրցանակ մրցանակ EU-SMEDA ծրագրի կողմից։

Մենթորներ

Թիմերին մենթորության համար միջոցառմանը մասնակցել են Վազգեն Հակոբջանյանը  (SmartGateVC), Աշոտ Արզումանյանը   (SmartGateVC), Ռուբեն Մեսչյանը (Cambridge Semantics), Արման Աթոյանը (Arloopa), Աշոտ Տոնոյանը (Service Titan), Արման Առաքելյանը (EPIC), Գրեգ Հովհաննիսյանը (BANA), Սարգիս Կարապետյանը (Embry Tech), Արմեն Ռոստամյանը (GRÜV), Արմանդ Երջանյանը (GRÜV), Արա Թարումյանը (National Instruments), Ադամ Բիթթլինգմայերը (ModelFront), Կարեն Սարկավագյանը (Jur.am), Արտավազդ Մինասյանը (2Hz), Լիան Հակոբյանը և Վահան Մելկոնյանը (Breedge), Ամալյա Մխիթարյանը (ANEL), Արեգ Վարդանյանը (ForgeFiction), Աշոտ  Խուդգարյանը (The99 Business Development Agency) և Հարություն Նահապետյանը (WiMedia), Peter Gelardi Mikkelsen (Zap.org):

Ժյուրի

Ժյուրիի կազմում էին՝ Արմին Սաիդին (Founder and CEO at WiCastr), Աստղիկ Փիլիփոսյանը (Manager Growth at 2Hz), Նարե Գևորգյանը (Co-Founder and Chief Design Officer at Embry Tech), Ստեփան Ասլանյանը (CEO at Metrica) և Դիանա Հովհաննիսյանը (VP of Business Development at XCloud Networks)։

-----------

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող   «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին “Startup Boost Weekend Vol4” միջոցառումը: 

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Լրահոս
Արտարժույթ
10:41 07/12 Առք Վաճառք
AMD / USD 477.00 479.00
AMD / EUR 529.00 534.00
AMD / RUR 7.48 7.58
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
06/12/2019
Դոլար / Դրամ
478.03
+0.09
Եվրո / Դրամ
530.47
+0.34
Ռուբլի / Դրամ
7.50
+0.01
Ֆունտ / Դրամ
627.41
-0.22
ԿԲ Մետաղներ
06/12/2019
դրամ / գրամ
Ոսկի
22683.9
+17.33
Արծաթ
259.28
-3.94
Պլատին
13663.06
-289.38
Ոսկու գին
06/12/2019
դրամ
999 հարգ
24k
22,683.90
958 հարգ
23k
21,738.74
916 հարգ
22k
20,793.58
720 հարգ
18k
17,012.93
625 հարգ
15k
14,177.44
585 հարգ
14k
13,232.28
500 հարգ
12k
11,341.95
417 հարգ
10k
9,451.63
375 հարգ
9k
8,506.46
Forex
10:41 07/12
EUR/USD
1.1057
-0.45%
GBP/USD
1.3135
-0.17%
USD/JPY
108.59
-0.08%
EUR/GBP
0.8415
-0.28%
Նավթ
10:41 07/12
դոլար / բարել
Brent
64.39
+2.04%
Light Sweet
59.07
+1.44%
Comex
10:41 07/12
$ / տր. ունց.
Ոսկի
1464.50
-1.10%
Արծաթ
16.51
-2.48%
Պլատին
897.90
-0.20%
LME / 3M
10:41 07/12
դոլար / տոննա
Ալյումին
1741.00
-0.40%
Պղինձ
5900.00
+0.25%
Նիկել
13480.00
+1.97%
Անագ
16830.00
-0.12%
Կապար
1899.00
-0.37%
Ցինկ
2242.00
+0.25%
Մոլիբդեն
20393.00
-1.59%
Կոբալտ
35000.00
-2.78%
Ինդեքսներ
10:41 07/12
կետ
Dow Jones
28015.06
+1.22%
S&P 500
3145.91
+0.91%
NASDAQ
8656.53
+1.00%
FTSE
7239.66
+1.43%
CAC 40
5871.91
+1.21%
DAX
13166.58
+0.86%
RTSI
1448.34
+1.25%
Nikkei
23354.40
+0.23%
Topix
1713.36
+0.11%
Hang Seng
26498.37
+1.07%
SSEC
2912.01
+0.43%
Թվային արժույթներ
10:50 06/12
BTC/AMD
3,548,688
+1.44%
BTC/USD
7424.9653481
+1.42%
ETH/USD
148.79822055
+1.73%
BCH/USD
213.386503349
+1.53%
XRP/USD
0.222711019
+3.50%
LTC/USD
44.9057879166
+0.27%
ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱ
BTC
134,287,269,889
+1.43%
ETH
16,191,515,662
+1.74%
BCH
3,873,282,448
+1.54%
XRP
9,640,193,651
+3.50%
LTC
2,864,085,382
+0.29%
ԿԲ Տոկոսադրույքներ
06/12/2019
Վերաֆին.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
5.50
+0.00
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.00
+0.00
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.00
+0.00
Մակրոտնտեսական
09/2019
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+7.10%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
1,444.4
+9.70%
Արտահանում 1
Արտահանում
1,909.2
+7.90%
Ներմուծում 1
Ներմուծում
3,730.4
+4.70%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+1.60%
Միջին աշխ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
178,633
+5.90%
Առևտրի շրջ. 3
Առևտրի շրջանառություն
2,277.8
+8.80%
Գյուղատնտ. 3
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
574,429
-4.80%
Ծառայութ. 3
Ծառայությունների ծավալ
1,476.8
+15.50%
Շինարար. 3
Շինարարության ծավալ
251,836
+4.40%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ