
Ժամանակ. ՊԵԿ-ը տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր է փնտրում. 6 տարի առաջ ՀԴՄ սարքը վնասել ես
«ՊԵԿ ղեկավարությունը հարկային հավաքագրումների նոր մարտավարություն է որդեգրել:
ՊԵԿ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարական է իջեցվել գտնել տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր, թեկուզ դրանք կապված լինեն անցյալում նրանց կողմից թույլ տրված ինչ-որ խախտումների հետ: Եվ այս օրերին տարբեր մանր ՍՊԸ-ների եւ/կամ ԱՁ-ների սեփականատերեր նամակներ են ստանում, որ իրենք տուգանվել են 6 տարի առաջ ՀԴՄ ապարատը վնասելու կամ 10 տարի առաջ ինչ-որ հաշվետվության մեջ ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու համար:
Համոզված ենք, որ սա արվում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու ծրագրի շրջանակում», – գրում է Ժամանակ օրաթերթը: