
Fitch-ը Երևանի ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ
«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթային ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆիթչ»-ը նշում է, որ Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Երևանը երկրի ամենամեծ շուկան է՝ ծառայությունների զարգացած սեկտորով ու ամենաշատ բնակչությամբ: «Երևանի
բարեկեցության ցուցանիշները միջազգային համատեքստում դեռևս համեմատաբար ցածր են, ինչը ազդում է քաղաքի ընդհանուր ֆինանսական պրոֆիլի վրա: Քաղաքը պահպանում է պարտք չունեցողի կարգավիճակ, թեպետ հնարավորություն ունի ներգրավելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները», – ասվում է «Ֆիթչ»-ի զեկույցում: