Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՊԵԿ. Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է
17/06/2019 10:34
Կիսվել

ՊԵԿ. Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է

Անկախ փորձագիտական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել

Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարների 75.5%-ը ողջունում է սպասարկման ծառայությունների առանձնացումը հարկային ստուգումների գործառույթներից: Հետազոտությանը մասնակցած հարկ վճարողների 98.1%-ը օգտակար է գնահատում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, իսկ 96.1%-ը` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացին համահունչ հարկ վճարողների 85.3%-ը ցանկանում է հետագայում հարկային մարմնից ծառայություններ ստանալ նաև բջջային հավելվածների միջոցով:

2016թ. կատարված հետազոտության արդյունքների համեմատ 2018թ. հետազոտության ցուցանիշները ցույց են տալիս հարկ վճարողների կողմից հարկային վարչարարության ընկալման զգալի բարելավում: Գործարարների 72.7%-ի կարծիքով ՊԵԿ ծառայողների պահվածքը փոխվել է դրականորեն: Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները հուշում են նաև այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Մասնավորապես` օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստացել է հարցվածների միայն 13.5%-ը, ինչը, ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Հրաչյա Մկրտչյանի կարծիքով, հուշում է օրինապահ տնտեսվարողների խրախուսման մեխանիզմների ընդլայնման անհրաժեշտության մասին. «Նման հետազոտությունները կարևոր են` հետադարձ կապի միջոցով հարկ վճարողների կարծիքը ՊԵԿ-ի աշխատանքի մասին իմանալու համար: Ուստի, հետազոտությունները պարբերաբար են լինելու` հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները կատարելագործելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով»:

Բիզնեսի հետ փոխհարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը, տեսակները, ժամկետները և տրամադրման ձևերը: Հարկ վճարողը հրապարակված ծառայությունների ամբողջական ցանկից հեշտությամբ կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, հարկային մարմնի հետ առնչվելիս` ծանոթանալ իր իրավունքներին և պլանավորել ժամանակը: Հարկային մարմինը շարունակելու է վերափոխվել և ապահովել իր աշխատանքի առավել կանխատեսելիությունն ու թափանցիկությունը:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01