Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ
04/10/2019 15:47
Կիսվել

«Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ

Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է:

Փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում գինու զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի ընթացքում Արենի գյուղի և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց պատրաստած գինիներն ու ազգային կերակրատեսակները: Գինեգործական ընկերություններն էլ ներկայացնելու են շուրջ հարյուր տեսակի գինիներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միջոցառման գլխավոր հովանավորն է: Բանկը շուրջ քառորդ դար տնտեսության իրական հատվածի կողքին է և այն միջոցառումները, որոնք խթանում են այդ հատվածի զարգացումը, միշտ մեր ուշադրության կենտրոնում են: «Արենի գինու փառատոնը» այդ կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև այն նպաստում է երկու կարևոր ուղղությունների զարգացմանը: Դրանցից մեկը տեղական արտադրության՝ տվյալ դեպքում գինեգործության զարգացումն է, իսկ երկրորդը՝ տուրիզմի զարգացման ուղղությունն է, որն ինչպես երկրի, այնպես էլ մեր բանկի համար գերակա ուղղություն է»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Մարքեթինգային հաղորդակցությունների» բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Փառատոնին մասնակցելու համար հայտեր են ստացվել նաև արտերկրից. զբոսաշրջիկներ են գալու անգամ Ֆիլիպիններից, Մալայզիայից ու Ավստրալիայից:

«Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է  «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլ նաև գինեգործության զարգացման համար: Այս տարի ևս փառատոնին ներկա են լինելու 20-ից ավելի գինեգործական ընկերություններ, 100 տաղավարից ավելի ունենալու ենք գյուղական գինու ներկայացուցիչներ: Այս տարի արդեն եղել են 3 միջոցառումներ և  «Արենին» 4-րդն է որպես գինու տոն: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Երևանի գինու օրերին» և «Ոսկեհատ» գինու փառատոնին եղել է մեր գործընկերը, այժմ էլ «Արենի գինու փառատոնի» գլխավոր գործընկերն է»,-իր խոսքում նշել է ««Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Արենի գինու փառատոնը» կազմակերպվում է 11-րդ անգամ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին արդեն իսկ հայտնի է որպես գինեգործության բնօրրան և գրավիչ զբոսավայր:

Միջոցառումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ժամը 13:00-ին:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37