Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ. տեսանյութ
10/10/2019 17:41
Կիսվել

Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ. տեսանյութ

Արենիում տոն էր. արդեն 11-րդ անգամ հոկտեմբեր ամսի առաջին շաբաթ օրն անցկացվում էր «Արենի գինու փառատոնը»: Գյուղի ամբողջ երկայնքով տեղի բնակիչներն ու գինեգործները ներկայացնում ու հյուրասիրում էին իրենց պատրաստած գինիները: Հարյուրավոր զբոսաշրջիկները վայելում են տոնական օրվա ամեն մի ակնթարթը:

«Այս տարի գարնանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հովանավորն էր «Երևանի գինու օրեր»-ի, իսկ հիմա պատիվ ունենք հովանավորը լինելու Արենիում կազմակերպվող այս տոնակատարությանը: Մեր հիմնական նպատակն է օժանդակել արտադրողներին, վերամշակողներին, ընդհանրապես՝ փոքր և միջին բիզնեսին: Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է: Արդեն 4 տարի է, որ ՓՄՁ-ների համար կազմակերպում ենք անվճար դասընթացներ և դրանցից մի մասը վերաբերում է տուրիզմի ոլորտին՝ մասնավորապես հյուրատնային բիզնեսին: Նրանց ենք փոխանցում միջազգային փորձ՝ տեղայնացված միջազգային փորձ, և փորձում ենք օժանդակել այդ կազմակերպություններին՝ ավելի լավ կազմակերպելու իրենց բիզնեսը, ավելի լավ մենեջմենթ անելու, ավելի լավ HR քաղաքականություն վարելու, ավելի լավ մարքեթինգ անելու և ընդհանրապես՝ ավելի լավ բիզնես ունենալու համար: Մենք հավատում ենք, որ փոքր և միջին բիզնեսը մեր տնտեսության հիմնասյուններից մեկն է և ամեն ինչ անում ենք, որպեսզի փոքր և միջին բիզնեսին կարողանանք տալ լավագույն փորձը, որը որ կուտակվել է ամբողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Յուրաքանչյուր տարի Արենի գինու փառատոնին մասնակցողների թիվը զգալիորեն աճում է. այս տարին ևս բացառություն չէր: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին հայտնի է որպես գինեգործության հնագույն օրրան և գրավիչ զբոսավայր:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39